Լրահոս

27.08.2012 10:59


Սիրիայի քրիստոնյա համայնքների առաջնորդները տեղի հայ հոգևորականության հետ համատեղ հայտարարել են, թե մտադիր չեն արտագաղթել

Սիրիայի քրիստոնյա համայնքների առաջնորդները տեղի հայ հոգևորականության հետ համատեղ հայտարարել են, թե մտադիր չեն արտագաղթել

Սիրիայի քրիստոնյա համայնքների առաջնորդները, այդ թվում նաև հայ համայնքի ներկայացուցիչները, շաբաթ օրը Հալեպում համատեղ հայտարարություն են տարածել, որով հրաժարվում են գաղթի ցանկացած տեսակից։ Հայտարարության մեջ ասված է, որ միակ ընդունելին կառուցողական երկխոսության լեզուն է: Այս մասին հայտնում է թունիսյան «Akhbar-TS»-ն:

Համայնքի ղեկավարները հավաքվել են ասորական եկեղեցում, որտեղ հաստատել են.

–Քրիստոնյաները Սիրիայի բնիկներից են և մնալու են հայրենի հողում:

Հոգևոր առաջնորդները հերքել են իրենց առնչությունը նախօրեին համացանցում տարածված ու «Հալեպի հոգևորականների ճակատին» վերագրվող՝ «Հալեպի քրիստոնյաների և մուսուլմանների միջև անվտանգության և խաղաղ համագոյակցության մասին» վերնագրով հայտարարությունը, որով քրիստոնյաները իրենց համայնքների ներկայացուցիչներին իբր կոչ են արել հանդես գալ «Ազատ բանակին» աջակցելու օգտին։

Վկայակոչելով Հայ Առաքելական եկեղեցու անանուն աղբյուրը՝ «Akhbar-TS»-ն գրում է, թե այն հերքել է, թե հայերը սիրիական հասարակության մեջ առանձին համայնք են՝ ընդգծելով. «Սիրիայի 3 գլխավոր համայնքների հիմքում հայկական ծագումով սիրիացիներն են, և հայերը Սիրիայի հանրույթի մի բաղադրիչն են»:

Այս խորագրի վերջին նյութերը