Ճապոնիային սպառնում է վերջին 50 տարում ամենահզոր թայֆունը
«Ռիա–Նովոստի»–ի փոխանցմամբ՝ ուժեղ թայֆունի պատճառով Ճապոնիայում 50 հազ. տուն մնացել է առանց էլեկտրականության։ Տեղի իշխանություններն առայժմ տարհանման հրաման չեն տվել, սակայն ավելի քան 300 հազ. բնակիչ արդեն ժամանակավորապես տեղափոխվել է ապաստարաններ: Օկինավա վարչական շրջանի գլխավոր օդանավակայանը չի աշխատում, չեն գործում գնացքները։
Նշվում է, որ այս թայֆունը վերջին 50 տարում ամենահզորն է: Էպիկենտրոնում քամու արագությունը հասել է վայրկյանում 70 մետրի, ալիքների բարձրությունը՝ ավելի քան 9 մետրի: