Լրահոս

27.08.2012 09:30


«Ալ–Քայիդայի» ահաբեկիչները դատի են տվել բրիտանական իշխանություներին։

«Ալ–Քայիդայի» ահաբեկիչները դատի են տվել բրիտանական իշխանություներին։

«Ալ–Քայիդայի» երկու ահաբեկիչ դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ հայց ներկայացնելով ընդդեմ Մեծ Բրիտանիայի իշխանությունների։ «Դեյլի թելեգրաֆ»–ի փոխանցմամբ՝ ահաբեկիչները Բրիտանիայի քաղաքացիներ են և դատապարտված են ցմահ ազատազրկման։ Նրանք պնդում են, որ Պակիստանի հատուկ ծառայությունների կողմից ենթարկվել են խոշտանգումների, իսկ Մեծ Բրիտանիայի Անվտանգության ծառայությունը՝  MI5-ը, տեղյակ լինելով դրա մասին, ոչինչ չի ձեռնարկել։

Ավելի վաղ «Ալ–Քայիդայի» անդամները նման հայցով դիմել էին Բրիտանիայի տարբեր դատարաններ, սակայն նրանց ոչ մի բողոքի ընթացք չէր տրվել։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հայցն ընդունել է, և այժմ Բրիտանիայի իշխանությունները Ստարսբուրգում պետք է բացատրություններ տան ահաբեկիչների խոշտանգումներին MI5–ի մասնակցության վերաբերյալ։

Այս խորագրի վերջին նյութերը