Լրահոս

26.08.2012 02:15


Արթուր Աբրահամը հետ նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը

Արթուր Աբրահամը հետ նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը

Բեռլինում քիչ առաջ ավարտվեց WBO-ի վարկածով սուպերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի կոչման մրցամարտը: Ռինգ էին դուրս եկել  Գերմանիան ներկայացնող բռնցքամարտիկներ Արթուր Աբրահամն ու WBO-ի վարկածով գործող չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցը: 

Ամբողջ 12 ռաունդների ընթացքում Արթուր Աբրահամի առավելությունն ակնհայտ էր: Արդեն 3-րդ ռաունդում Շտիգլիցի դեմքին հայտնվեցին վնասվածքներ: 9-րդ ռաունդում Շտիգլիցը բավական վտանգավոր հարված հասցրեց, սակայն Աբրահամը սառնասրտորեն պահպանեց իր առավելությունը:
12 ռաունդներից հետո մրցավարները 116:112, 116:112, 115:113 հաշվով հաղթանակը շնորհեցին Արթուր Աբրահամին:
Նշենք, որ 38-րդ մրցամարտում Արթուր Աբրահամը տոնեց իր 35-րդ հաղթանակը` 3 տարվա ընդմիջումից հետո կրկին նվաճելով աշխարհի չեմպիոնի կոչումը:

Այս խորագրի վերջին նյութերը