Կրակոցներ Ստեփանավանում. փեսան աներոջն ու զոքանչին սպանելու սպառնալիքներ է տվել
Oգոստոսի 25-ին, ժամը 01.50-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի բնակիչ Վալիկո Մ.-ի տան բակից կրակոցի ձայներ են լսվում: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1960 թ. ծնված Սամվել Էլոյանը, ժամը 01.30-ի սահմաններում, իր մոտ ապօրինի պահվող «ԻԺ» երկփողանի որսորդական հրացանից կրակել է աներոջ` Վալիկո Մ.-ի տան ուղղությամբ, այնուհետև ցանկապատի վրայով մտել է բակ, հրացանն ուղղել Վալիկո Մ.-ի վրա և սպառնալով, որ սպանելու է նրան ու զոքանչին` ևս մեկ կրակոց է արձակել, սակայն Վալիկո Մ.-ն ձեռքով թեքել է հրացանի փողը ու արձակված գնդակը դիպել է տան պատին: Հրացանն առգրավված է: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Քննությունը վարում է ոստիկանության Ստեփանավանի քննչական բաժանմունքը:
Կրակոցներ Ստեփանավանում. փեսան աներոջն ու զոքանչին սպանելու սպառնալիքներ է տվել
Oգոստոսի 25-ին, ժամը 01.50-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի բնակիչ Վալիկո Մ.-ի տան բակից կրակոցի ձայներ են լսվում:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1960 թ. ծնված Սամվել Էլոյանը, ժամը 01.30-ի սահմաններում, իր մոտ ապօրինի պահվող «ԻԺ» երկփողանի որսորդական հրացանից կրակել է աներոջ` Վալիկո Մ.-ի տան ուղղությամբ, այնուհետև ցանկապատի վրայով մտել է բակ, հրացանն ուղղել Վալիկո Մ.-ի վրա և սպառնալով, որ սպանելու է նրան ու զոքանչին` ևս մեկ կրակոց է արձակել, սակայն Վալիկո Մ.-ն ձեռքով թեքել է հրացանի փողը ու արձակված գնդակը դիպել է տան պատին:
Հրացանն առգրավված է:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Քննությունը վարում է ոստիկանության Ստեփանավանի քննչական բաժանմունքը: