Աշխարհ

25.08.2012 16:23


Դավութօղլուն ցանկանում է, որպեսզի ԼՂ հիմնահարցի շուրջ Հայաստանն ու Ադբրեջանը բանակցեն Ստամբուլում

Դավութօղլուն ցանկանում է, որպեսզի ԼՂ հիմնահարցի շուրջ Հայաստանն ու Ադբրեջանը բանակցեն Ստամբուլում

Ադրբեջանական Trend գործակալությունը, վկայակոչելով թուրքական մամուլը,  հայտնում է, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե Թուրքիան կցանկանար, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը հանդիպումներ անցկացնեին և բանակցեին Ստամբուլում:

«Թուրքիան տարածաշրջանում առկա հակամարտությունները լուծելու քաղաքականություն է վարում, ինչի շնորհիվ Թուրքիան տարածաշրջանի առաջատար երկիրն է դարձել: Մենք կցանկանայինք, որ Սիրիայի հարցով բանակցությունները տեղի ունենային Թուրքիայում։ Կուզենայինք նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նույնպես հանդիպումներ տեղի ունենային Ստամբուլում»,-ասել է Ահմեդ Դավութօղլուն:

Այս խորագրի վերջին նյութերը