ԲՀԿ մամուլի խոսնակ . «ԲՀԿ-ն չի կարող սատարել ՀՀԿ-ին»
«ԲՀԿ-ն չի սատարելու ոչ մի ՀՀԿ-ական թեկնածուի: Որևէ հանրապետական թեկնածուի հետ կապված` որևէ խոսք դուք մեզնից չեք լսի: ԲՀԿ-ն չի կարող սատարել ՀՀԿ-ին»,-այսօրվա ասուլիսին, անդրադառնալով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, հայտարարել է ԱԺ պատգամավոր, ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:
Հարցին, թե ինչո՞ւ է ՀՀԿ-ն Գյումրիում սատարում ԲՀԿ-ական թեկնածու Սամվել Բալասանյանին` Տիգրան Ուրիխանյանը պատասխանել է. «Ես հույս ունեմ, որ կգա ժամանակ, երբ մեր հասարակությունը, քաղաքական գործիչներն ու կուսակցությունները կգիտակցեն, որ ԲՀԿ-ն առաջարկում է համամետաբար առավելություն ունեցող ծրագրեր, գաղափարներ, լուծումներ, այդ թվում` կադրային առաջադրումներ: Ես ողջունում եմ նրանց, ովքեր գնահատում են մեր կադրերին, մեր գործունեությունը և մեր ծրագրերը»:
Ինչ վերաբերում է վարչապետի պաշտոնանկության հարցին` ԲՀԿ մամուլի խոսնակը շեշտեց, որ այդ հարցում իրենք չեն փոխել իրենց դիրքորոշումը:
«ՏԻՄ ընտրությունները մեր կողմից կարևորվում են, որովհետև դրանք պետության անբաժանալի օղակներն են: Կառավարության ղեկավարի և ծրագրի գործունեության վերաբերյալ մեր դիրքորոշումը չի փոխվել, մենք կողմ ենք կառավարության ղեկավարի փոփոխությանը»,-ասել է Ուրիխանյանը։

7or.am