77 մարդու կյանք խլած Բրեյվիկը դատապարտվեց 21 տարվա ազատազրկման
Օսլոյի դատարանն այսօր ահաբեկիչ Անդերս Բրեյվիկին դատապարտվեց 21 տարվա ազատազրկման ` հետագա երկարացման հնարավորությամբ: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդմամբ` ակնկալվում էր, որ Բրեյվիկը կդատապարտվի ցմահ հարկադիր բուժման: Ահաբեկիչը բազմիցս հայտարարել էր, որ պատրաստ է բանտ նստել, սակայն եթե դատարանն իրեն անմեղսունակ ճանաչի, ապա կբողոքարկի այդ որոշումը: Այժմ Բրեյվիկի համար Նորվեգիայում հատուկ ռեժիմի 3 բանտ են պատրաստում: Ահաբեկիչը հիմնականում կպահվի դրանցից մեկում, մյուս երկուսը` պահեստային կլինեն, ուր կտեղափոխեն Բրեյվիկին, եթե նրա կյանքին որեւէ վտանգ սպառնա:
Հիշեցնենք, որ 2011 թվականի հուլիսի 22-ին Բրեյվիկը երկու ահաբեկչություն էր իրականացրել Օսլոյում և Ուտոյա կղզում: Զոհվել էր 77 մարդ: