Լրահոս

24.08.2012 14:16


Սիրիայի ապստամբ գրոհայինները սպառնացե՞լ են հայերին

Սիրիայի ապստամբ գրոհայինները սպառնացե՞լ են հայերին

Sham Times-ը հաղորդում է, թե Սիրիայի ընդդիմադիր գրոհայինների Գերագույն խորհուրդը տարածել է հայտարարություն, որով պաշտոնապես սպառնում է սիրիահայ համայնքին` մասնավորապես, սիրիահայերին սպառնում են «աղետով ու ավերածություններով»: Սիրիայի գրոհայինները հայերին  մեղադրեում են «Ասադի ուժերի հետ համագործակցելու, սիրիական ռեժիմին սատարելու» համար:

Հայտարարության մեջ ասված է, թե հայերը սիրիական կառավարական ուժերին սատարել են Հալեպում, Լաթաքիայում, Քեսաբում:

«Այս ամենի վրա հիմնվելով՝ Սիրիական Հեղափոխության ղեկավարության գերագույն խորհուրդը Ասադի ռեժիմի հետ համագործակցողներին նախազգուշացնում է, որ այդ վտանգավոր գործողությունները և ռազմական սատարումը ռեժիմի զորքին կունենա վատ հետևանք»,-ըստ աղբյուրի` ասված է ապստամբների տարածած հայտարարության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը