Մանկահասակ աղջկան համոզել է սեռական հարաբերություն ունենալ
Երեւան քաղաքի բնակիչ 28-ամյա Դ. Փ.-ն ձերբակալվել է` ութամյա աղջնակի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու եւ պոռնկագրական նյութեր տարածելու կասկածանքով:
ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության` Երեւան քաղաքաի, ԿՀԴՊ գլխավոր եւ ոստիկանության Երեւան քաղաքի քննչական վարչությունների կողմից ձեռնարկված համատեղ քննչական եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 28-ամյա Դ. Փ.-ն 2012թ. հուլիս ամսին համացանցի "Вконтакте" սոցիալական կայքի` իր անձնական էջի տվյալների պահպանման համակարգում, ինչպես նաեւ իրեն պատկանող բջջային հեռախոսում ներբեռնել եւ պահել է մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութեր:
Բացի այդ, 2012թ. օգոստոսի 18-22-ն ընկած ժամանակահատվածում համացանցի "Одноклассники" սոցիալական կայքում, քողարկելով իր ինքնությունը, գրանցվել է Նարեկ Համբարձումյան պայմանական անվամբ եւ 8-12 տարեկան մանկահասակ աղջիկների հետ սեռական հարաբերություններ ունենալու նպատակով ծանոթացել է երեւանաբնակ, մանկահասակ, ութամյա մի աղջնակի հետ: Դ. Փ.-ն էլեկտրոնային նամակագրությամբ համոզել է նրան սեռական հարաբերություն ունենալ իր հետ` խոստանալով, որ փորձնական նկարահանումներից հետո հետագայում նրան նկարահանելու են մանկական պոռնոգրաֆիկ ֆիլմերում եւ սերիալներում:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին եւ 263-րդ հոդվածի 2-րդ մասերով: Կատարվում է նախաքննություն:
Քրեական գործով դատախազական հսկողությունն ու դատավարական ղեկավարումը հանձնարարվել է ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող եւ կիբերհանցագործություններոի գործերով վարչությանը: