Արաբկիրի Գյուլբենկյան և Հովսեփյան փողոցների խաչմերուկում գտնվող դիտահորը կարևորագույններից մեկն է վարչական շրջանում: Այստեղից է իրականացվում մի կողմից՝ “Բլուր” թաղամասի ու հարակից տարածքների, մյուսից՝ մինչև “Մերգելյան ինստիտուտ” հասնող հատվածի ջրամատակարարումը: Մինչդեռ տվյալ ջրաբաշխիչ հանգույցն ուներ լուրջ թերություններ:
-Դիտահորից սկիզբ առնող երկու ջրագծերից մեկի վրա ընդհանրապես փական չկար տեղադրված, - բացատրում է ընկերության “Արևմուտք” շահագործման տնօրինության “Արաբկիր” տեղամասի գլխավոր ճարտարագետ Գաբրիել Մելիքսեթյանը: - Դրա պատճառով վթարի դեպքում ստիպված էինք լինում ջրազրկել Արաբկիրի զգալի մասը: Իսկ մյուս խողովակի վրայի փականը շահագործվում էր արդեն մի քանի տասնամյակ և վթարային էր: Այդ իսկ պատճառով որոշում ընդունվեց վերակառուցել դիտահորը, տեղադրել բացակայող փականը, իսկ գործողը փոխարինել նորով:
Արաբկիրի նշված հատվածների ջրամատակարարման բարելավմանն ուղղված աշխատանքները, որոնց պատճառով դադարեցված է Բարբյուս, Սեպուհ, Կալենց, Քեռու, Սևաստոպոլյան, Բակունց փողոցների, Կիևյան նրբանցքի, Կոմիտաս պող. 1, Խաչատրյան փ. 1-6, Հակոբյան փ. 8-12, Հ. Էմին փ.1-23, Գյուլբենկյան փ. 35-46 համարների և հարակից տարածքների ջրամատակարարումը, կավարտվեն արդեն այսօր, օգոստոսի 23-ի երեկոյան:
Արաբկիրում վերակառուցվում է ջրաբաշխիչ հանգույցը

“Երևան Ջուր” ՓԲԸ
Հաղորդակցության բաժին