Լրահոս

23.08.2012 18:21


Ձեռնարկվել են աղտոտված տարածքների մաքրման և լվացման աշխատանքներ

Ձեռնարկվել են աղտոտված տարածքների մաքրման և լվացման աշխատանքներ

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային  բաժինը սույն թվականի օգոստոսի 20-ին ստացել է ահազանգ այն մասին, որ <<Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ>> ՓԲԸ-ում տեղի է ունեցել մետաղյա խողովակաշարի վթար, ինչի հետևանքով ապարախյուսը հոսել է շրջակա միջավայր, թափվելով Գեղի տանող ավտոճանապարհի աջ մասում գտնվող հեղեղատարի մեջ`  որոշակի մասը Ողջի գետ, ինչպես նաև շուրջ 100մ երկարությամբ ասֆալտապատ տարածք,:  

Ընկերության կողմից անմիջապես ձեռնարկվել են աղտոտված տարածքների մաքրման և լվացման աշխատանքներ, հոսքաջրերը տեղափոխվել են պահեստային թափուկատար`  վերականգնելով  աշխատանքային ռիթմը:

Սյունիքի մարզի ԲՊՏ  տարածքային բաժնի աշխատակիցները  նախարար Արամ Հարությունյանի հանձնարարությամբ տեղում ուսումնասիրել են իրավիճակը, արձանագրել փաստը, իրականացրել են աղտոտված ջրերի նմուշառում , հատուցելու նպատակով ներկայումս  հաշվարկվում է շրջակա միջավայրին հասցված վնասը:

ՀՀ բնապահպանության նախարարության

                                  մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը