Լրահոս

23.08.2012 14:15


Անալոգային հեռարձակումը պետք է դադարեցվի 2015թ. հունվարի 1-ից

Անալոգային հեռարձակումը պետք է դադարեցվի 2015թ. հունվարի 1-ից

Կառավարության այսօրվա նիստում հաստատվել են Հայաստանի Հանրապետությունում վերգետնյա թվային հեռուստառադիոհեռարձակման համակարգի ներդրման ծառայությունների մատուցման բնութագրին ներկայացվող պահանջները։

Թվային ցանցի կառուցումը նախատեսվում է իրականացնել գործող անալոգային ցանցի հիման վրա։ Անալոգային և թվային զուգահեռ հեռարձակման շրջանը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ բնակչության ընդգրկվածությունը թվային հեռուստահեռարձակմամբ չի գերազանցի անալոգային հեռարձակման ցուցանիշը։ Անալոգային հեռարձակման անջատումը հնարավոր կլինի, երբ բնակչության ոչ պակաս քան 95 տոկոսը կունենա թվային ընդունիչ կամ կցուրդ։ Զուգահեռ հեռարձակման շրջանը չպետք է գերազանցի վեց ամիսը, իսկ անալոգային հեռարձակումը պետք է դադարեցվի 2015թ. հունվարի 1-ից։

Այս խորագրի վերջին նյութերը