Լրահոս

23.08.2012 14:12


Տուլայում դաժանաբար սպանվել է Հայաստանի քաղաքացի

Տուլայում դաժանաբար սպանվել է Հայաստանի քաղաքացի

Տուլայում դաժանաբար սպանվել է Հայաստանի քաղաքացի: Հանցագործը զոհին հասցրել է դանակի ավելի քան 20 հարված: Այդ մասին հաղորդում է tula.rodgor.ru կայքը:

Հայաստանի քաղաքացու դիակը հայտնաբերվել է Տուլայի Զարեչենսկ վարչական շրջանում: Փորձագետները սպանվածի մարմնի վրա հաշվել են  դանակով հասցված 23 կտրվածք:

Օպերատիվ-հետախուզական աշխատանքների հետևանքով հանցագործությունը ժամեր անց բացահայտվել է:

 «Սպանության գործով կասկածյալն արդեն ձերբակալված է: Ըստ նախնական վարկածի` սպանության պատճառ է հանդիսացել 20 հազար ռուբլին»,-կայքին հայտնել է իրվապահ մարմինների աղբյուրը:

Այս խորագրի վերջին նյութերը