Երեւանի քաղաքապետարանի պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվել է իրենց լիազորությունների սահմաններում ուժեղացնել հսկողությունը` համանման դեպքերը հնարավորինս բացառելու համար»,- այս մասին տեղեկացնում է Երեւանի քաղաքապետն ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազի` 2012թ. հուլիսի 31-ի հաղորդման:
Երեւանի քաղաքապետի` 2012թ. օգոստոսի 18-ի թիվ 01/7-38464-հ գրությամբ մասնավորապես ասվում է, որ Երեւան քաղաքի Հանրապետության հրապարակում կազմակերպված նախընտրական զանգվածային միջոցառման ընթացքում գազով լիցքավորված փուչիկների բռնկման դեպքի հետ կապված` Երեւանի քաղաքապետարանում կազմակերպվել է քննարկում, որի արդյունքներով.
«Երեւանի վարչական շրջանների եւ Երեւանի քաղաքապետարանի պատասխանատու այլ ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են համապատասխան հանձնարարականներ, մասնավորապես` «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով եւ այլ իրավական ակտերով տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված լիազորությունների սահմաններում համանման դեպքերը հնարավորինս բացառելու համար անհրաժեշտ գործառույթների իրականացման նկատմամբ հսկողությունն ուժեղացնելու եւ համապատասխան պետական մարմինների հետ համագործակցություն ապահովելու համար:
Միաժամանակ համակարծիք ենք, որ խնդիրն ունի լրացուցիչ իրավական կարգավորման անհրաժեշտություն եւ մինչեւ համապատասխան իրավական ակտերի ընդունումը Երեւանի քաղաքապետարանը հետեւողականորեն շարունակելու է իր իրավասության շրջանակներում պատշաճ հսկողության իրականացումը»:
Քաղաքապետը հանձնարարել է ուժեղացնել հսկողությունը