«Հմայակ Հովհաննիսյանը լուռ և ինքնակամ ներկայացրել է ինքնաբացարկի իր դիմումը»
Այն, որ Հմայակ Հովհաննիսյանը ներկայացված է եղել ԲՀԿ համամասնական ցուցակում, բնականաբար, դա եղել է Գագիկ Ծառուկյանի առաջարկով, եւ այլ կերպ չէր էլ կարող լինել: Այս մասով Հմայակ Հովհաննիսյանն, իհարկե, չի ստում: Ինչ վերաբերում է մնացյալին, ապա սույն գործիչը կարող էր մինչեւ վերջ անկեղծ լինել եւ խոստովանել, թե որո՞նք էին իրական պատճառները, որ վերջինս ինքնաբացարկի դիմում գրեց: Իսկ պատճառն այն էր, որ հերթական անգամ, ինչպես իր քաղաքական կարիերայի ողջ ընթացքում, Հմայակ Հովհաննիսյանը բացահայտեց քաղաքական լարախաղացի իր հմտությունները, փորձելով մանեւրել քաղաքական տարբեր ուժերի միջեւ: Բնականաբար, կան այս ամենի փաստական ապացույցները, որոնք ներկայացվել են հենց իրեն եւ Հմայակ Հովհաննիսյանը, իր քաղաքական անպարկեշտությունն ապացուցող լրջագույն փաստերի ներքո, լուռ եւ ինքնակամ ներկայացրել է ինքնաբացարկի իր դիմումը:
Իհարկե, Հմայակ Հովհաննիսյանի դեպքում քաղաքական պարկեշտությունից խոսելը երեւի թե ավելորդ է, սակայն մարդ առնվազն տարրական երախտագիտության զգացում պիտի ունենա իրեն մշտապես եւ տեւականորեն անշահախնդիր ֆինանսական եւ նյութական աջակցություն ցուցաբերած, իրեն քաղաքական դիակ դառնալուց փրկելու փորձեր արած գործչի հանդեպ: Սակայն, երեւի թե ճիշտ է հայտնի այն իմաստնությունը, որ քաղաքական անբարոյականությունը քրոնիկ ախտորոշում է, եւ ինչպես պարզվեց Հմայակ Հովհաննիսյանի դեպքում՝ անբուժելի:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ
Իվետա Տոնոյան