Տնտեսական

23.08.2012 13:15


Լոռիում բարձր բերք հավաքելու ակնկալիքները հուսախաբ արեց կարկուտը

Լոռիում բարձր բերք հավաքելու ակնկալիքները հուսախաբ արեց կարկուտը

Լոռու մարզպետարանից հայտնում են, որ օգոստոսի 18-ին տեղացած ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել Լոռու մարզի մի քանի համայնքներին: 

Շուրջ 20-25 րոպե տևողությամբ տեղացած արտասովոր չափերի կարկուտը մեծ վնասներ է հասցրել այգիներին ու ցանքադաշտերին, առանձին գյուղերում ջարդել տների տանիքները, վնասել ջերմատներ: 
«Արջուտ համայնքում ժամը 19:25-ից սկսված և 25 րոպե տևած կարկուտի հետևանքով վնասվել է գյուղի պտղատու ծառերի գրեթե ամբողջ բերքը: Քիչ տարբերությամբ, նույնանման վնասներ են կրել նաև Մեծ Պարնի, Սարալանջ, Գոգարան, Սարահարթ, Շենավան, Արևաշող, Բազում, Ազնվաձոր, Վահագնաձոր, Վահագնի և այլ համայնքները: Օգոստոսի 20-ին կարկտահարվել է նաև Ստեփանավան քաղաքը:

Տարերքից տուժած համայնքներում կատարվում են վնասի չափի հաշվարկներ:

Բերքահավաքի շեմին պատուհասած տարերքը, ցավոք, հուսախաբության հասցրեց բարձր բերք հավաքելու ակնկալիք ունեցեղ լոռեցի երկրագործներին»,-ասված է է Լոռու մարզպետարանի հաղորդագրության մեջ:

«Շուրջ 20-25 րոպե տևողությամբ տեղացած արտասովոր չափերի կարկուտը մեծ վնասներ է հասցրել այգիներին ու ցանքադաշտերին,  վնասել ջերմատներ: Բերքահավաքի շեմին պատուհասած տարերքը, ցավոք, հուսախաբության հասցրեց բարձր բերք հավաքելու ակնկալիք ունեցեղ լոռեցի երկրագործներին»:

Այս խորագրի վերջին նյութերը