Վրաստանում ավտոպատահարից տուժած քաղաքացուն տեղափոխել են Երևան
Այսօր գիշեր` ժամը 04.05-ին տեղեկություն է ստացվել, որ ավտոպատահարի հետևանքով տուժած Լիլյա Մովսիսյանը ՀՀ ԱԻՆ ՓԾ Բուժապահովման վարչության «Ֆոլքսվագեն» մակնիշի շտապօգնության ավտոմեքենայով Քութայիսի քաղաքի հիվանդանոցից տեղափոխվել է Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն: Այս մասին հայտնեցին ԱԻՆ արտակարգ ալիք լրատվական կենտրոնից:
Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին, ժամը 13.40-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ էր ստացվել, որ Վրաստանի Հանրապետության տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայում եղել են ՀՀ քաղաքացիներ: ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից կապ է հաստատվում ավտոմեքենայի վարորդի հետ:
Պարզվում է, որ օգոստոսի 18-ին, ժամը 06.00-ի սահմաններում Սամտրեդիա-Քոբուլեթի ավտոճանապարհին «Օպել» մակնիշի 25 ՏՕ 038 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից ու շրջվել:
Պատահարի հետևանքով ուղևորներ 1981 թ. ծնված Լիլյա և 2004 թ. ծնված Մարի Մովսիսյանները ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել հիվանդանոց:
ՀՀ ԱԻՆ ՃԿԿ-ից կապ է հաստատվել նաև Վրաստանում ՀՀ դեսպանատան աշխատակիցների հետ, որոնք վստահեցրել են, որ ամեն ինչ արվում է մեր հայրենակիցներին օգնելու համար:
Վրաստանի Հանրապետությունում ՀՀ հյուպատոս Անահիտ Բարսեղյանը հաղորդեց, որ 2004 թ. ծնված Մարի Մովսիսյանը գտնվում է Թբիլիսիի Իաշվիլու անվան մանկական հիվանդանոցում, 1981 թ. ծնված Լիլյա Մովսիսյանը` Քութայիսի քաղաքի հիվանդանոցում:
Օգոստոսի 21-ի երեկոյան ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վրաստանի տարածքում տուժած մեր հայրենակիցներին Երևան տեղափոխելու համար օգնություն է անհրաժեշտ:
Օգոստոսի 22-ին, ժամը 04.45-ին տուժածներին Երևան տեղափոխելու նպատակով Վրաստանի Հանրապետություն է մեկնել ԱԻՆ ՓԾ Բուժապահովման վարչության պետ, փոխգնդապետ Կ. Աթոյանի ղեկավարած խումբը` ՀՀ ԱԻՆ ՓԾ Բուժապահովման վարչության «Ֆոլքսվագեն» մակնիշի շտապօգնության ավտոմեքենայով:
Ժամը 10.30-ին Աթոյանը Թբիլիսիից տեղեկացրել է, որ բժիշկների հետ խորհրդակցելուց հետո, որոշել են երեխայի տեղափոխումն ավելի ուշ իրականացնել: