Աշխարհ

23.08.2012 12:26


Նաիրա Զոհրաբյանը Ադրբեջանում սերմնավող հայատյացության փաստերի վերաբերյալ նամակով դիմել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին

Նաիրա Զոհրաբյանը Ադրբեջանում սերմնավող հայատյացության փաստերի վերաբերյալ նամակով դիմել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը, ադրբեջանական դասագրքերում հակահայկական քարոզչության և սերանվող հայատյացության փաստերի վերաբերյալ, նամակով դիմել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար պարոն Նիլս Մույհնիեկսին: 

Նամակում ասված է. «Եվրոպական մեր մեծ ընտանիքի՝ ԵԽ անդամ երկրների համար կարևորագույն գերակայություններից մեկը այնպիսի սերդնի դաստիարակությունն է, որտեղ ռասիզմը, այլատյացությունն ու անհանդուրժողականությունը տեղ չպիտի ունենան: Ցավոք, ես բազմիցս ստիպված եմ եղել ԵԽԽՎ ամբիոնից բարձրաձայնել, որ միշտ չէ, որ ԵԽ անդամ որոշ երկրներ առաջնորդվում են այն հիմնարար արժեքներով ու սկզբունքներով, որոնք մեր կառույցի հենքն է: Եվ որ ամենացավալին է, կան երկրներ, որտեղ պետական մակարդակով խրախուսվում է ռասիզմը, անհանդուրժողականությունը, այլատյացությունը: ԵԽԽՎ ամառային նստաշրջանում ես ներկայացրեցի Ադրբեջանի հանրակրթական դասագրքերում առկա բացահայտ ռասիզմի, հայատյացության և անհանդուրժողականության մի քանի կոնկրետ օրինակներ:
Ձեզ եմ ուղարկում Ադրբեջանի կրթության նախարարության կողմից հաստատված և այդ երկրի հանրակրթական դպրոցներում դասավանդվող դասագրքերից կոնկրետ օրինակներ, ինչպես նաև ադրբեջանուհի Մարիամ Գյունեշլին և ադրբեջանցի լրագրող Ուլքեր Իսմայիլգզիի նկատառումները՝ իրենց իսկ երկրում երիտասարդ սերնդին նման դասագրքերով կրթելու և դաստիարակելու անթույլատրելիության և վտանգավորության մասին:
Կարծում եմ, ԵԽ-ն իր հստակ դիրքորոշումը պետք է արտահայտի այս երևույթի հանդեպ: Այլապես, պետք չէ զարմանալ, որ ադրբեջանցի պատանիների շրջանում անցկացված սոցհարցման արդյունքներով նրանց գերակշիռ մեծամասնությունը թնշանու կերպարը նույնացնում է հայի հետ: Ինչպես նաև՝ չպետք է այլևս զարմանալ ու տարակուսել, թե որտեղ են դաստիարակվում և ինչպես են դառնում Ռամիլ Սաֆարովներ, որը Բուդապեշտում կացհնահարեց խաղաղ քնած հայ սպային:
Մեծարգո պարոն հանձնակատար, որպես ԵԽԽՎ պատգամավոր, ես ակնկալում եմ Ձեր արձագանքն ու գնահատականը ԵԽ անդամ երկրում պետական մակարդակով հովանավորվող և քարոզվող ռասիզմին ու հայատյացությանը»:

Այս խորագրի վերջին նյութերը