Համոզված եմ, որ Ռոբերտ Մելքոնյանի (Բազազ) գրառումները նրա ձեռքի գործը չեն: Ընդհանրապես նրա ֆեյսբուքյան ակտիվությունը շոումեն ոստիկանապետ Գասպարյան Վովայի (Ֆիքս) փիարշիկների կամ փիարշիկի հերթական հիվանդ երևակայության արդյունք է: Սրանք էդպես էլ չհասկացան, որ ոստիկանների գործը չէ հասարակական գործունեությունը, քաղաքական գնահատականներ տալը: Որ ոստիկանը բերանը փակ, գլուխը կախ պիտի կատարի իր պարտականությունները: Որ ոստիկանը իրավունք չունի ընդունել փաստաբանի կամ դատախազի դերը: Հիմա կասեն, թե բա ոստիկանը մարդ չի՞, կարծիք ունենալու իրավունք չունի՞, նա էլ քաղաքացի է: Հարցը կարծիք ունենալը չէ, այլ այդ կարծիքը իրենց դատարկ, ու ստրկամիտ գլուխներից այն կողմ չհանելն է: Ոստիկանական էթիկայի կոպտագույն խախտում է որևէ կողմի` անհատի, նախաձեռնության, քաղաքական ուժի շահերը սպասարկողի կամ հակառակը` քննադատողի դերը ստանձնելը: Ոստիկանը, այն էլ փոխոստիկանապետը պետք է լինի օբյեկտիվության, անկողմնակալության մարմնավորում:
Բազազի, Ֆեյսբուքի և ոստիկանի դերի մասին
Համոզված եմ, որ Ռոբերտ Մելքոնյանի (Բազազ) գրառումները նրա ձեռքի գործը չեն: Ընդհանրապես նրա ֆեյսբուքյան ակտիվությունը շոումեն ոստիկանապետ Գասպարյան Վովայի (Ֆիքս) փիարշիկների կամ փիարշիկի հերթական հիվանդ երևակայության արդյունք է:
Սրանք էդպես էլ չհասկացան, որ ոստիկանների գործը չէ հասարակական գործունեությունը, քաղաքական գնահատականներ տալը: Որ ոստիկանը բերանը փակ, գլուխը կախ պիտի կատարի իր պարտականությունները: Որ ոստիկանը իրավունք չունի ընդունել փաստաբանի կամ դատախազի դերը:
Հիմա կասեն, թե բա ոստիկանը մարդ չի՞, կարծիք ունենալու իրավունք չունի՞, նա էլ քաղաքացի է:
Հարցը կարծիք ունենալը չէ, այլ այդ կարծիքը իրենց դատարկ, ու ստրկամիտ գլուխներից այն կողմ չհանելն է: Ոստիկանական էթիկայի կոպտագույն խախտում է որևէ կողմի` անհատի, նախաձեռնության, քաղաքական ուժի շահերը սպասարկողի կամ հակառակը` քննադատողի դերը ստանձնելը:
Ոստիկանը, այն էլ փոխոստիկանապետը պետք է լինի օբյեկտիվության, անկողմնակալության մարմնավորում:
Արեգ Գևորգյան