Սեղանի թենիսի մրցաշար «Հանուն հավասար հնարավորությունների»
Լոնդոնի Պարալիմպիկ խաղերին հաշված օրեր են մնացել և ինչպես Օլիմպիական խաղերի ժամանակ այնպես էլ հիմա Լոնդոնի իշխանությունները մեծ պատասխանատվությամբ պատրաստվում են դրան:
Լոնդոնի Օլիմպիական խաղերի կարգախոսն էր «Սպորտը բոլորի համար», իսկ Պարալիմպիկ խաղերը հատկապես շեշտում են այս գաղափարը: Ես ուրախ եմ, որ Պարալիմպիկ խաղերին Հայաստանը ներկայանալու է իր մարզիկներով և մաղթում եմ նրանց ամենայն բարիք:
Ջոնաթան Էյվս
Հայաստանում ՄԲ դեսպան
Հայաստանում Պարաալիմպիկ խաղերին ընդառաջ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորության դեսպանատունը և «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը համատեղ նախատեսել են սեղանի թենիսի մրցաշար, որին կմասնակցեն լրագրողներ և հաշմանդամություն ունեցող անձիք: Արդեն յոթերորդ տարին է, որ «Հույսի կամուրջ» կազմակերպությունը իրականացնում է «Սպորտը հանուն հավասար հնարավորությունների» մրցաշարը: Այն նպատակ ունի սպորտի միջոցով հավասար հնարավորություններ քարոզել և ինտեգրել հաշմանդամ մարդկանց հասարակության մեջ: Մրցաշարին ներկա կլինեն Պարաալիմպիկ խաղերին Հայաստանը ներկայացնող մարզիկները լողորդուհի Մարգարիտա Հովակիմյանը և ծանրորդուհի Գրետա Վարդանյանը: Մրցաշարի վերջում մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ, Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը և Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը մեր Պարաալիմպիկ խաղերի մասնակիցներին կհանձնեն խորհրդանշական օլիմպիական դրոշը և կճանապարհեն դեպի Լոնդոն: Միջոցառմանը ներկա կլինի նաև Հայաստանում Բրազիլիայի դեսպան Մարչելա Նիկոդեմոսը, ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը կհանձնի ամառային Օլիմպիական խաղերի էստաֆետը: Ամառային Օլիմպիական խաղերը Լոնդոնից կտեղափոխվեն Ռիո դե Ժանեյրո: