Լրահոս

22.08.2012 18:18


Դադերեցվել է դեղի շրջանառությունը

Դադերեցվել է դեղի շրջանառությունը

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի պետական գրանցման կարգը և դեղերի պետական գրանցման փորձաքննության վարձի չափերը հաստատելու մասին» N 347 որոշմամբ հաստատված կարգի 30-րդ կետի «ա» ենթակետը, արտադրող ընկերությունից ստացված գրությունը, ՀՀ ԱՆ «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի թիվ 0304093412 գրությունը` ՀՀ առողջապահության նախարարի 2012 թվականի օգոստոսի 22 թիվ 1952-Ա հրամանով դադարեցվել  է «Բեռլին-Քեմի ԱԳ (Մենարինի Գրուպ)» արտադրության «Բրոմհեքսին 4 Բեռլին-Քեմի, 4մգ/5մլ ներքին ընդունման լուծույթ, 60մլ շշիկ» 94015 խմբաքանակի դեղի շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում: 

Այս խորագրի վերջին նյութերը