Լրահոս

22.08.2012 17:04


Մարդասիրական օգնությունը ԻԻՀ հասցրած ԱԻՆ աշխատակիցները տուն են վերադարձել

Մարդասիրական օգնությունը ԻԻՀ հասցրած ԱԻՆ աշխատակիցները տուն են վերադարձել

Օգոստոսի 21-ին Իրանի Իսլամական Հանրապետությունից վերադարձած ԱԻՆ աշխատակիցները զեկուցեցին ԱԻ նախարար Արմեն Երիցյանին իրականացրած առաքելության մանրամասները։

Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը որոշում էր ընդունել մարդասիրական օգնություն ցուցաբերել 2012 թ. օգոստոսի 11-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցած երկրաշարժից տուժած բնակչությանը։

Այդ նպատակով հատկացվել  է մոտ 57 մլն դրամ ընդհանուր արժեքով գույք` 26 000 տուփ տարբեր պահածոներ, մոտ 40 հազար լիտր խմելու ջուր, 81 վրան, որոնց մեջ տեղավորվում է շուրջ 700 մարդ, 1000 ծածկոց, 6000 սավան, 300 ներքնակ, 460 քնապարկ և բացովի 100 մահճակալ։

Օգոստոսի 17-ին, ժամը 19.30-ի սահմաններում ՀՀ կառավարության կողմից մարդասիրական օգնությամբ բեռնված «ԿԱՄԱԶ» մակնիշի կցորդիչով 5 ավտոմեքենա Երևանից ուղևորվեց Իրան։

Մարդասիրական օգնությունը հանձնվել է Իրանի Ջուլֆա քաղաքից 20 կմ հեռավորության վրա գտնվող Արևելյան Ատրպատականի ճգնաժամային շտաբին։

Այս խորագրի վերջին նյութերը