«Պոդ կլյուչ» կառուցած քաղաքը և քաղաքապետարանի շենքը փոխանցում են հաջորդներին
Ի պատասխան շրջանառվող այն լուրերին, թե Գյումրու քաղաքապետարանից տարվում է տեխնիկա, գորգեր, կահույք` Գյումրու քաղաքապետարանի մամուլի քարտուղարությունը տարածել է հետևյալ հաղորդագրությունը.
««Տանելու» մոլոցքը բնորոշ է բարոյականության այլ նորմեր դավանողներին: Վստահաբար կարող ենք ասել, որ այդօրինակ բամբասանքները շրջանառության մեջ են դրված մեկ օրվա կյանքի համար հորինված «անունների» կողմից: Զարմանալի է, որ մամուլը տեղ է տալիս անառողջ մտքեր տարածող «ցեխերի» արտադրանքին և չգիտես ինչից դրդված, կեղծ տեղեկատվությունը տարածում կայքերում և թերթերում:
Գյումրու քաղաքապետարանում որևէ իր անգամ չի տեղաշարժվել, քաղաքապետարանը շարունակում է իր բնականոն աշխատանքը:
Գյումրու գործող քաղաքապետի թիմը, ինչպես ասում են «պոդ կլյուչ» կառուցած քաղաքը և քաղաքապետարանի շենքը փոխանցում է հաջորդներին, նախապատրաստվելով առաջիկայում վերստին կյանքի կոչել Գյումրուն վերաբերող անավարտ թողած ծրագրերը»:
«Պոդ կլյուչ» կառուցած քաղաքը և քաղաքապետարանի շենքը փոխանցում են հաջորդներին
Ի պատասխան շրջանառվող այն լուրերին, թե Գյումրու քաղաքապետարանից տարվում է տեխնիկա, գորգեր, կահույք` Գյումրու քաղաքապետարանի մամուլի քարտուղարությունը տարածել է հետևյալ հաղորդագրությունը.
««Տանելու» մոլոցքը բնորոշ է բարոյականության այլ նորմեր դավանողներին:
Վստահաբար կարող ենք ասել, որ այդօրինակ բամբասանքները շրջանառության մեջ են դրված մեկ օրվա կյանքի համար հորինված «անունների» կողմից:
Զարմանալի է, որ մամուլը տեղ է տալիս անառողջ մտքեր տարածող «ցեխերի» արտադրանքին և չգիտես ինչից դրդված, կեղծ տեղեկատվությունը տարածում կայքերում և թերթերում: