Կողոպուտի վերաբերյալ տեսանյութից ճանաչել է ավազակային հարձակում կատարողին
Ինչպես նախկինում տեղեկացրել էինք՝ օգոստոսի 16-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Չարբախի բաժանմունքի ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, իրենց բնակավայրերից բերման էին ենթարկել 1991 թ. ծնված Ժորա Հ.-ին, 1993 թ. ծնված Կարեն Գ.-ին, 1990 թ. ծնված Մուշեղ Ա.-ին և 1994 թ. ծնված Արթուր Զ.-ին:
Պարզվել էր, որ հուլիսի 20-ին նրանք խաբեությամբ, իբր պարզաբանումների համար, 1991 թ. ծնված Էդգար Հ.-ին տարել էին Շիրակի փողոցի վերջնամաս, որտեղ ծեծկռտուքի ժամանակ Կարեն Գ.-ն Էդգար Հ.-ի պարանոցից հափշտակել էր ոսկյա շղթան` խաչով:
Ոստիկանների բացահայտած կողոպուտի դեպքը, սակայն, այդքանով չի ավարտվել. օգոստոսի 21-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին է ներկայացել 22-ամյա մի երիտասարդ և հայտնել, որ օրերս ինտերնետային կայքերից մեկում դիտելով հիշյալ 4 երիտասարդներին ձերբակալելու մասին տեսանյութը՝ ճանաչել է Կարեն Գ.-ին, որը ս/թ փետրվարի 17-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Երևանի պետհամալսարանի լսարանից իրեն կանչել է դուրս և ատրճանակի, այնուհետև դանակի սպառնալիքով հափշտակելով իր պարանոցի ոսկյա շղթան, ձեռքի ոսկյա ապարանջանն ու ոսկյա մատանին՝ դիմել է փախուստի:
Կողոպուտի վերաբերյալ տեսանյութից ճանաչել է ավազակային հարձակում կատարողին