Վերջին շրջանում Շիրակի մարզպետարանը տարբեր միջոցներով փորձում է Շիրակի մարզի համայնքներից արագացված թափով հավաքագրել հարկերն ու տուրքերը, ինչպես նաև նախկինում կուտակված պարտքերը:
Հունիսի 4-ին ևս մարզխորհրդի նիստի ընթացքում հիմնական շեշտադրումը հենց այդ խնդրի վրա է եղել: ՆԱրզպետարանի ֆինանստատնտեսական վարչության պետ Հովսեփ Սիմոնյանը համայնքապետներին ներկայացրել է օրենքը, որով նախատեսվում է տուգանքներ չկիրառել այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր մինչև 2009թ. դեկտեմբերի 31-ն իրենց ապառքները կմարեն։ Նա համայնքապետներին հրահանգել է տասնօրյա ժամկետում ծանուցագրեր հանձնել այն քաղաքացիներին, ովքեր ապառքներ ունեն. «Որպեսզի մարդիկ հասկանան, թե ինչքա՞ն պարտք ունեն և ինչքա՞նն է պետությունն իրենց զիջում»,- նշել է Հովսեփ Սիմոնյանը:
Այնուհետև մարզպետ Լիդա Նանյանը բավական խիստ տոնով դիմեց հավաքված գյուղապետներին:
Այնուհետև Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը սպառանալիքներ է հնչեցրել այն համայնքների հասցեին, որտեղ հարկերի հավաքագրումը 0% տոկոս է կազմում:
«Դուք գիտեք, որ հանրապետությունում գնալու է համայնքների խոշորացման ծարագիր: Առաջին հերթին խոշորացման կգնան այն համայնքները, որոնք սեփական եկամուտենրը չեն կարող հավաքագրել և ընդհանրապես չեն աշխատում»,- հայտարարել է մարզպետը:
Երբ մարզի ամենաաղքատ համայնքներից Վարդաղբյուրի համայնքապետը տեղից արձագանքել է. թե «Հավաքեն գը», Լիդա Նանյանը խիստ վրդովվել է. «Հլա տեսքին նայի՝ հագած-կապած։ Ձեռքի «ցեպին» նայի։Չե՞ս ամաչում: «Հավաքե՜նգը»։Ե՞րբ,ուրեմն պարատավորագիր կգրես, թե երբ ես հավաքելու ու հավաքես տաս։Ամոթ ա, ջահել տղա ես, 11 միլոնի պարտք ունեք»:
Նա նաև հայտարարել է, որ այսուհետ համայնքապետները հարկերի հավաքագրման վերաբերյալ հաշվետվություն պետք է ներկայացնեն ոչ թե ամեն ամիս, այլ 10 օրը մեկ:
Նանյանը սահմանամերձ և բարձրադիր համայնքներին տեղեկացրել, որ նախատեսվում է այդ համայնքերն ապահովել գազով, սակայն սպառնացել է, որ եթե հարկերը չհավաքեն, դա կասեցվելու է:
Փոքր Սեպասարի համայնքապետը թեմայից դուրս հարցրել է, թե Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի մեջ հողի սեփականաշնորհման մասին կետ կար, հիմա իրենք ցանկանում են սեփականաշնորհման գործընթաց սկսել, խնդիրն ինչպե՞ս է կարգավորվելու: Մարզպետը կոշտ պատասխանել է. «Նախ, ծրագրի մեջ ինչ որ ասվել է, արդեն արել ենք: Հետո, էդ հարկերը հավաքելը հորով- մորով արեցիր, հիմա էլ հողի սեփականաշնորհման մասի՞ն ես մտածում: Հարկերը հավաքի՛, հողի սեփականաշոնորհման խնդրին կանդրադառնանք հետո»:
Իսկ համայնքապետները, իրենց իսկ խոսքերով, գրեթե հայտնվել են անելանելի դրության մեջ:
«Մի կողմից գյուղացիների ձեռքը գումար չկա, բերքը աշնանն են հավաքում, մարդիկ Ռուսաստան չեն գնացել աշխատելու, մյուս կողմից՝ հարկերը պետք է հավաքվի։ Չգիտենք, թե ինչ ենք անելու»,- նիստից հետո մտահոգություն հայտնել է Վարդաղբյուրի համայնքապետը:
Բավրայի համայնքապետն էլ բողոքում է, թե. «Մինչև խոտը չհավաքեն, հարկերը որտեղի՞ց տան: Բարձրադիր սահամանմերձ շրջան է, միայն խոտ է աճում»:
Հարկերը որտեղի՞ց տան
Վերջին շրջանում Շիրակի մարզպետարանը տարբեր միջոցներով փորձում է Շիրակի մարզի համայնքներից արագացված թափով հավաքագրել հարկերն ու տուրքերը, ինչպես նաև նախկինում կուտակված պարտքերը:
Հունիսի 4-ին ևս մարզխորհրդի նիստի ընթացքում հիմնական շեշտադրումը հենց այդ խնդրի վրա է եղել: ՆԱրզպետարանի ֆինանստատնտեսական վարչության պետ Հովսեփ Սիմոնյանը համայնքապետներին ներկայացրել է օրենքը, որով նախատեսվում է տուգանքներ չկիրառել այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր մինչև 2009թ. դեկտեմբերի 31-ն իրենց ապառքները կմարեն։ Նա համայնքապետներին հրահանգել է տասնօրյա ժամկետում ծանուցագրեր հանձնել այն քաղաքացիներին, ովքեր ապառքներ ունեն. «Որպեսզի մարդիկ հասկանան, թե ինչքա՞ն պարտք ունեն և ինչքա՞նն է պետությունն իրենց զիջում»,- նշել է Հովսեփ Սիմոնյանը:
Այնուհետև մարզպետ Լիդա Նանյանը բավական խիստ տոնով դիմեց հավաքված գյուղապետներին:
Այնուհետև Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը սպառանալիքներ է հնչեցրել այն համայնքների հասցեին, որտեղ հարկերի հավաքագրումը 0% տոկոս է կազմում:
«Դուք գիտեք, որ հանրապետությունում գնալու է համայնքների խոշորացման ծարագիր: Առաջին հերթին խոշորացման կգնան այն համայնքները, որոնք սեփական եկամուտենրը չեն կարող հավաքագրել և ընդհանրապես չեն աշխատում»,- հայտարարել է մարզպետը:
Երբ մարզի ամենաաղքատ համայնքներից Վարդաղբյուրի համայնքապետը տեղից արձագանքել է. թե «Հավաքեն գը», Լիդա Նանյանը խիստ վրդովվել է. «Հլա տեսքին նայի՝ հագած-կապած։ Ձեռքի «ցեպին» նայի։ Չե՞ս ամաչում: «Հավաքե՜ն գը»։ Ե՞րբ, ուրեմն պարատավորագիր կգրես, թե երբ ես հավաքելու ու հավաքես տաս։ Ամոթ ա, ջահել տղա ես, 11 միլոնի պարտք ունեք»:
Նա նաև հայտարարել է, որ այսուհետ համայնքապետները հարկերի հավաքագրման վերաբերյալ հաշվետվություն պետք է ներկայացնեն ոչ թե ամեն ամիս, այլ 10 օրը մեկ:
Նանյանը սահմանամերձ և բարձրադիր համայնքներին տեղեկացրել, որ նախատեսվում է այդ համայնքերն ապահովել գազով, սակայն սպառնացել է, որ եթե հարկերը չհավաքեն, դա կասեցվելու է:
Փոքր Սեպասարի համայնքապետը թեմայից դուրս հարցրել է, թե Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի մեջ հողի սեփականաշնորհման մասին կետ կար, հիմա իրենք ցանկանում են սեփականաշնորհման գործընթաց սկսել, խնդիրն ինչպե՞ս է կարգավորվելու: Մարզպետը կոշտ պատասխանել է. «Նախ, ծրագրի մեջ ինչ որ ասվել է, արդեն արել ենք: Հետո, էդ հարկերը հավաքելը հորով- մորով արեցիր, հիմա էլ հողի սեփականաշնորհման մասի՞ն ես մտածում: Հարկերը հավաքի՛, հողի սեփականաշոնորհման խնդրին կանդրադառնանք հետո»:
Իսկ համայնքապետները, իրենց իսկ խոսքերով, գրեթե հայտնվել են անելանելի դրության մեջ:
«Մի կողմից գյուղացիների ձեռքը գումար չկա, բերքը աշնանն են հավաքում, մարդիկ Ռուսաստան չեն գնացել աշխատելու, մյուս կողմից՝ հարկերը պետք է հավաքվի։ Չգիտենք, թե ինչ ենք անելու»,- նիստից հետո մտահոգություն հայտնել է Վարդաղբյուրի համայնքապետը:
Բավրայի համայնքապետն էլ բողոքում է, թե. «Մինչև խոտը չհավաքեն, հարկերը որտեղի՞ց տան: Բարձրադիր սահամանմերձ շրջան է, միայն խոտ է աճում»:
Դերենիկ Մալխասյան
Գյումրի