Լրահոս

22.08.2012 14:13


18 տարի տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանը դարձավ ԱՀԿ լիիրավ անդամ

18 տարի տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանը դարձավ ԱՀԿ լիիրավ անդամ

18 տարի տևած բանակցություններից հետո  Ռուսաստանը պաշտոնապես դարձել է Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) 156-րդ լիիրավ անդամը: Մարաքեշի համաձայնագրով ստեղծված այս կառույցին Ռուսաստանի անդամակցության մասին արձանագրությունն ուժի մեջ է մտնում այսօրվանից:

ԱՀԿ –ը հիմնադրվել է միջազգային առևտրում առևտրային սահմանափակումները հանելու և անդամ երկրների միջև առևտրային-քաղաքական հարաբերությունները կարգավորելու նպատակով:

ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչի խոսքով` անդամակցությունը թույլ կտա երկրին գործարար միջավայրի կատարելագործման և օտարերկրյա ներդրողների ներգրավման նախապայմաններ ստեղծել:

Այս խորագրի վերջին նյութերը