ԶՊՄԿ ՓԲԸ-ում տեղի ունեցած վթարի հետևանքով /Ողջի գետում ավելի քան 12ժամ պոչեր էին հոսում/ Կապանում գործող ՀԿ-երը կազմակերպեցին քննարկում, որի նպատակն էր Սյունիքի տարածքային բնապահպանության տեսչության և ԶՊՄԿ ՓԲԸ-ի ներկայացուցիչներից ստանալ համապատասխան պարզաբանումներ: Սակայն Սունիքի մարզի տարածքային բնապահպանության տեսչության և ԶՊՄԿ ՓԲԸ-ի ներկայացուցիչները չեն մասնակցել քննարկմանը: Տեղի ունեցած վթարի հետևանքները վերացնելու, բնապահպանության տեսչության կողմից վթարի հետևանքների հաշվարկման հասարակական վերահսկելիությունը ապահովելու նպատակով, առաջիկայում համապատասխան հարցադրումներով կդիմենք ՀՀ բնապահպանության նախարարությանը: Մենք համոզված ենք, որ հասարակական վերահսկողության բացակայության դեպքում, շրջակա միջավայրին հասցված վնասի իրական պատկերը չի ներկայացվի, ուստի ՀԿ-երը հետևողականորեն վերահսկելու են ողջ գործընթացը:
Մենք քննադատում ենք ԶՊՄԿ ՓԲԸ-ի և Սյունիքի մարզի տարածքային բնապահպանության տեսչության փակ գործելաոճը և կոչ ենք անում հասարակությանը հուզող հարցերին տալ սպառիչ պարզաբանումներ:
“Կայուն զարգացում” ՀԿ նախագահ` Արմեն Փարսադանյան
“Ազատամարտ” Կոմիտեի նախագահ` Խորեն Հարությունյան
“Երիտասարդ իրավաբանների ասոցիացիա” ՀԿ
Սյունիքի մասնաճյուղի նախագահ` Արշավիր Խալափյան
“Կապանի Օրհուս բնապահպանական տեղեկատվական
հասարակական կենտրոն”-ի համակարգող` Աշոտ Ավագյան
“Կապանի կանանց ռեսուրս կենտրոն” ՀԿ նախագահ` Քրիստինա Սաղաթելյան
Կապանի ՀԿ-ների հայտարարությունը