Լրահոս

22.08.2012 12:31


Ավտոպատահար` մահվան ելքով

Ավտոպատահար` մահվան ելքով

Օգոստոսի 22-ին, ժամը 01.18-ին տեղեկություն է ստացվել, որ Սևան-Իջևան ավտո­ճանա­պարհի 80-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ։

    Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։

    Դեռևս չբացահայտված հանգա­մանքներում «ԲՄՎ» մակնիշի  27 ՍՍ 197 պ/հ (վարորդ` Վանաձորի բնակիչ` 1983 թ. ծնված Արգիշտի Սարդարյան) ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախ­­­վել  թունելի   դիմային պատին։ Պատահարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ` 1975 թ. ծնված Արմեն Գևորգյանը և Ա. Սարդարյանը տեղում մահացել են: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` ուղևորներ` 1993 թ. ծնված Արարատ Հարությունյանը և Կարեն Գևորգյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածք­ներով տեղափոխվել են Սևանի կենտրոնական հիվանդանոց: Բժիշկների գնահատմամբ վերջիններիս առողջական վիճակը բավարար է։

Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Ա. Գևորգյանի դին:

Այս խորագրի վերջին նյութերը