Չնայած թուրքական ժխտումներին՝ հայկական ջարդերի մասին ֆեթվան գրավում է աշխարհի ուշադրությունը
«Ադանայում հայերի ջարդերի համար թուրքերին դատապարտող Եգիպտոսի գլխավոր իսլամական հոգևորականի արձակած 1909 թվականի ֆեթվայի մասին անցյալ շաբաթվա սյունակը լայն ուշադրության է արժանացել: Հոդվածը տեղադրվել է բազմաթիվ երկրների կայքերում, այդ թվում՝ Պակիստանի, Հնդկաստանի, Իսրայելի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Լիբանանի, Հայաստանի և Միացյալ Նահանգների: Չնայած իմ սյունակները հաճախ են թարգմանվում և արտատպվում թուրքական լրատվամիջոցներում, սակայն անցյալ շաբաթվա հոդվածը գերազանցեց բոլոր ռեկորդները: Այն ամփոփ ձևով հայտնվեց տասնյակ թուրքական թերթերում և կայքերում: Բացի այդ, հայտնի սյունակագիր Թահա Աքյոլը ծավալուն հերքում հրապարակեց «Հուրիեթ» թերթում, «CNN-Turk» լրատվականում և այլ հրապարակումներում: Աքյոլը աջակողմյան լրագրող է, որը «Գորշ գայլերի» առաջնորդ, ծայրահեղ ազգայնական Ալփասլան Թյուրքեշից իր հավատարմությունը թեքել է նախագահ Աբդուլլահ Գյուլի և նրա ղեկավարած իսլամիստական «Արդարություն և զարգացում» (AKP) կուսակցության կողմը: Աքյոլն ինձ նկարագրում է որպես «հայկական Սփյուռքի կատաղի ղեկավարներից մեկը» և «ռազմատենչ Դաշնակ»: Թուրք ընթերցողներին իմ «արմատական» հայ լինելն ապացուցելու համար, Աքյոլը մեջբերում է կատարել իմ ավելի վաղ հրապարակված հոդվածից, որտեղ նշել էի, թե օրերից մի օր հայերը կարող են վերստանալ Արևմտյան Հայաստանը, երբ չնախատեսված զարգացումներ տեղի ունենան տարածաշրջանում՝ ստեղծելով իշխանության վակուում: Արևմտյան Հայաստանի վերաբերյալ իմ հայացքները դատապարտելու գործում Աքյոլին է միացել նաև նախկին թուրք դեսպան Օմեր Էնգին Լյութեմը: Դեսպան Լյութեմն ինձ անվանելով «ծայրահեղ ազգայնական», միաժամանակ ներկայացնում է որպես մի անձնավորություն, որով «շատ հիանում և ում հոդվածները հաճախ ընթերցում են սփյուռքահայերը: Ի լրումն նրա գրվածքների արժեքավոր լինելուն, նա այն մարդն է, որին պետք է լրջորեն վերաբերվել՝ հայկական Սփյուռքի վրա նրա ունեցած ազդեցության պատճառով»: Աքյոլն իր հոդվածում ստանդարտ ժխտողական մարտավարություն է կիրառում՝ նվազեցնելով հայ զոհերի թիվը Ադանայում և հայկական ջարդերը կեղծորեն ներկայացնելով որպես հայերի ու թուրքերի միջև եղած բախում: Իրականում 30 հազար հայ է կոտորվել Ադանայում թուրք խուժանի կողմից, որին կատաղության էր հասցրել Իսմայիլ Հաքքըն՝ Ադանայի հարևանությամբ գտնվող Բահչե գյուղաքաղաքիմուֆթին: Աքյոլի կողմից փաստերի կոպիտ խեղաթյուրումը հակասում է Օսմանյան կայսրության Նախարարների խորհրդի 1909 թվականի հուլիսի 31-ի որոշմանը, որը ջարդերի ողջ պատասխանատվությունը դրել է միայն գավառական թուրք պաշտոնյաների ուսերին:
Ապարդյուն փորձելով իր խեղաթյուրված հայացքներն ավելի վստահելի դարձնել, Աքյոլը հայտարարում է, թե խորհրդակցել է պրոֆ. Քեմալ Չիչեքի՝ վարկաբեկված Թուրքական պատմական ընկերության տնօրենի հետ, որը «անցյալ ամիս գիրք է հրատարակել՝ «Վերադարձ Ադանայի 1909 թվականի դեպքերին» խորագրով»: Ի դեպ, գիրքը լույս է տեսել մեկ տարի առաջ, և Չիչեքը դրա հեղինակը չէ, այլ խմբագիրը մի հատորի, որը բաղկացած է 2009 թվականի Անկարայի համաժողովին ներկայացված բազմաթիվ ուսումնասիրություններից: Ի պատասխան Աքյոլի այն հարցին, թե արդյո՞ք թուրք մուֆթին ֆեթվա է արձակել, Չիչեքը իբրև թե հայտարարել է. «Ես ուսումնասիրել եմ Ադանայի դատարանիարձանագրությունները: Հայերն այն ժամանակ ևս նման պնդումներ են արել, սակայն այդպիսի փաստաթղթեր կամ վկաներ չեն հայտնաբերվել: Նման ֆեթվա բացարձակապես գոյություն չունի»: Հակառակ Չիչեքի պնդումների, մի շարք հիշատակումներ կան, որոնք հաստատում են թուրք մուֆթի Իսմայիլ Հաքքըիկողմից ֆեթվա արձակելու փաստը` այդ գազանությունները օրինականացնելու նպատակով: Չանաքալի «Մարտի 18-ի համալսարանի» պրոֆեսոր, դոկտ. Ալի Օսման Օզթուրքը 2009 թվականին «Milli Folklor» ամսագրում գրել է հետևյալը. «Կառավարությունը Բահչեիմուֆթիին կախել է Դորթյոլում, որովհետև նա ֆեթվա էր արձակել, հայտարարելով, որ «հայերի արյունն ու ունեցվածքը «հալալ» են [կրոնով արտոնված]»: Ֆրանսահայպատմաբան ՌեյմոնդԳևորգյանը ևս թուրքական ֆեթվայի մասին նշել է իր՝ «Հայոց ցեղասպանությունը. ամբողջական պատմություն» մեծածավալ գրքում, վկայակոչելով երկու աղբյուրներ. Զ. Դակեթ Ֆերիմանի «Երիտթուրքերը և ճշմարտությունը Հոլոքոստի մասին Ադանայում, Փոքր Ասիայում, 1909 թվականի ապրիլին», և թուրքական խորհրդարանական հանձնաժողովի դատավորներ Ֆայք Բեյի և Հարություն Մոսդիչյանի ներկայացրած զեկույցը: Դոկտ. Վահագն Դադրյանը նույնպես անդրադարձել է թուրքական տարբեր քաղաքներում մուֆթիների կողմից արձակված մի քանի ֆեթվաների, այդ թվում՝ Բահչեիմուֆթիի, որը «դաժանության ուժով և չափով գերազանցել է իր մնացած բոլոր գործընկերներին»: Այնուհետև, Դադրյանը մեջբերում է գերմանական «Berliner Tageblatt» թերթը, որտեղ ներկայացված է գերմանացի ականատես ինժեներների պատմությունները. «Մուֆթին հրահրում և քարոզում էր Բահչեիև դրա շրջակայքի մոլեռանդ ու քրեական բաշիբոզուկներին»: Ի պատիվ իրեն, Աքյոլը չի ժխտում եգիպտական ալ-Ազհարի վեհանձն Մեծն շեյխ Սալիմ ալ-Բիշրիի արձակած ֆեթվան: Աքյոլը հնարավոր է համարում, որ արաբ շեյխը նման ֆեթվա է արձակել: Ես կարող եմ նրան հավաստիացնել, որ այդպիսի ֆեթվա գոյություն ունի, քանի որ իմ ձեռքի տակ է այդ փաստաթղթի ֆոտոպատճենը, որից թարգմանաբար հատվածներ էին հրապարակվել անցյալ շաբաթվա իմ հոդվածում: Աքյոլը նաև ընդունում է, որ Բահչեիթուրք մուֆթիին կախել են Ադանայում իր կատարած ոճրագործությունների համար: Ավելի քան հարյուր տարի անց, ալ-Ազհարի Մեծն շեյխի ֆեթվան մնում է որպես առավել արժեքավոր փաստաթուղթ, հատկապես այս փոթորկալից ժամանակներում: Այս առաքինիֆեթվայի և Մեքքայի Շարիֆի 1917 թվականին արձակած կարեկցող հրովարտակի պատճենները պետք է Հայաստանի կառավարությունը, եկեղեցու առաջնորդները ևքաղաքացիական խմբերը տարածեն աշխարհի բոլոր մահմեդական պետություններում, նրանց դեսպաններին, լրատվամիջոցներին և մզկիթներում, հատկապես Թուրքիայում, Ադրբեջանում և արաբական աշխարհում:
Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Չնայած թուրքական ժխտումներին՝ հայկական ջարդերի մասին ֆեթվան գրավում է աշխարհի ուշադրությունը
«Ադանայում հայերի ջարդերի համար թուրքերին դատապարտող Եգիպտոսի գլխավոր իսլամական հոգևորականի արձակած 1909 թվականի ֆեթվայի մասին անցյալ շաբաթվա սյունակը լայն ուշադրության է արժանացել: Հոդվածը տեղադրվել է բազմաթիվ երկրների կայքերում, այդ թվում՝ Պակիստանի, Հնդկաստանի, Իսրայելի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Լիբանանի, Հայաստանի և Միացյալ Նահանգների:
Չնայած իմ սյունակները հաճախ են թարգմանվում և արտատպվում թուրքական լրատվամիջոցներում, սակայն անցյալ շաբաթվա հոդվածը գերազանցեց բոլոր ռեկորդները: Այն ամփոփ ձևով հայտնվեց տասնյակ թուրքական թերթերում և կայքերում: Բացի այդ, հայտնի սյունակագիր Թահա Աքյոլը ծավալուն հերքում հրապարակեց «Հուրիեթ» թերթում, «CNN-Turk» լրատվականում և այլ հրապարակումներում: Աքյոլը աջակողմյան լրագրող է, որը «Գորշ գայլերի» առաջնորդ, ծայրահեղ ազգայնական Ալփասլան Թյուրքեշից իր հավատարմությունը թեքել է նախագահ Աբդուլլահ Գյուլի և նրա ղեկավարած իսլամիստական «Արդարություն և զարգացում» (AKP) կուսակցության կողմը:
Աքյոլն ինձ նկարագրում է որպես «հայկական Սփյուռքի կատաղի ղեկավարներից մեկը» և «ռազմատենչ Դաշնակ»: Թուրք ընթերցողներին իմ «արմատական» հայ լինելն ապացուցելու համար, Աքյոլը մեջբերում է կատարել իմ ավելի վաղ հրապարակված հոդվածից, որտեղ նշել էի, թե օրերից մի օր հայերը կարող են վերստանալ Արևմտյան Հայաստանը, երբ չնախատեսված զարգացումներ տեղի ունենան տարածաշրջանում՝ ստեղծելով իշխանության վակուում: Արևմտյան Հայաստանի վերաբերյալ իմ հայացքները դատապարտելու գործում Աքյոլին է միացել նաև նախկին թուրք դեսպան Օմեր Էնգին Լյութեմը: Դեսպան Լյութեմն ինձ անվանելով «ծայրահեղ ազգայնական», միաժամանակ ներկայացնում է որպես մի անձնավորություն, որով «շատ հիանում և ում հոդվածները հաճախ ընթերցում են սփյուռքահայերը: Ի լրումն նրա գրվածքների արժեքավոր լինելուն, նա այն մարդն է, որին պետք է լրջորեն վերաբերվել՝ հայկական Սփյուռքի վրա նրա ունեցած ազդեցության պատճառով»:
Աքյոլն իր հոդվածում ստանդարտ ժխտողական մարտավարություն է կիրառում՝ նվազեցնելով հայ զոհերի թիվը Ադանայում և հայկական ջարդերը կեղծորեն ներկայացնելով որպես հայերի ու թուրքերի միջև եղած բախում: Իրականում 30 հազար հայ է կոտորվել Ադանայում թուրք խուժանի կողմից, որին կատաղության էր հասցրել Իսմայիլ Հաքքըն՝ Ադանայի հարևանությամբ գտնվող Բահչե գյուղաքաղաքի մուֆթին: Աքյոլի կողմից փաստերի կոպիտ խեղաթյուրումը հակասում է Օսմանյան կայսրության Նախարարների խորհրդի 1909 թվականի հուլիսի 31-ի որոշմանը, որը ջարդերի ողջ պատասխանատվությունը դրել է միայն գավառական թուրք պաշտոնյաների ուսերին:
Ապարդյուն փորձելով իր խեղաթյուրված հայացքներն ավելի վստահելի դարձնել, Աքյոլը հայտարարում է, թե խորհրդակցել է պրոֆ. Քեմալ Չիչեքի՝ վարկաբեկված Թուրքական պատմական ընկերության տնօրենի հետ, որը «անցյալ ամիս գիրք է հրատարակել՝ «Վերադարձ Ադանայի 1909 թվականի դեպքերին» խորագրով»: Ի դեպ, գիրքը լույս է տեսել մեկ տարի առաջ, և Չիչեքը դրա հեղինակը չէ, այլ խմբագիրը մի հատորի, որը բաղկացած է 2009 թվականի Անկարայի համաժողովին ներկայացված բազմաթիվ ուսումնասիրություններից: Ի պատասխան Աքյոլի այն հարցին, թե արդյո՞ք թուրք մուֆթին ֆեթվա է արձակել, Չիչեքը իբրև թե հայտարարել է. «Ես ուսումնասիրել եմ Ադանայի դատարանի արձանագրությունները: Հայերն այն ժամանակ ևս նման պնդումներ են արել, սակայն այդպիսի փաստաթղթեր կամ վկաներ չեն հայտնաբերվել: Նման ֆեթվա բացարձակապես գոյություն չունի»:
Հակառակ Չիչեքի պնդումների, մի շարք հիշատակումներ կան, որոնք հաստատում են թուրք մուֆթի Իսմայիլ Հաքքըի կողմից ֆեթվա արձակելու փաստը` այդ գազանությունները օրինականացնելու նպատակով: Չանաքալի «Մարտի 18-ի համալսարանի» պրոֆեսոր, դոկտ. Ալի Օսման Օզթուրքը 2009 թվականին «Milli Folklor» ամսագրում գրել է հետևյալը. «Կառավարությունը Բահչեի մուֆթիին կախել է Դորթյոլում, որովհետև նա ֆեթվա էր արձակել, հայտարարելով, որ «հայերի արյունն ու ունեցվածքը «հալալ» են [կրոնով արտոնված]»: Ֆրանսահայ պատմաբան Ռեյմոնդ Գևորգյանը ևս թուրքական ֆեթվայի մասին նշել է իր՝ «Հայոց ցեղասպանությունը. ամբողջական պատմություն» մեծածավալ գրքում, վկայակոչելով երկու աղբյուրներ. Զ. Դակեթ Ֆերիմանի «Երիտթուրքերը և ճշմարտությունը Հոլոքոստի մասին Ադանայում, Փոքր Ասիայում, 1909 թվականի ապրիլին», և թուրքական խորհրդարանական հանձնաժողովի դատավորներ Ֆայք Բեյի և Հարություն Մոսդիչյանի ներկայացրած զեկույցը: Դոկտ. Վահագն Դադրյանը նույնպես անդրադարձել է թուրքական տարբեր քաղաքներում մուֆթիների կողմից արձակված մի քանի ֆեթվաների, այդ թվում՝ Բահչեի մուֆթիի, որը «դաժանության ուժով և չափով գերազանցել է իր մնացած բոլոր գործընկերներին»: Այնուհետև, Դադրյանը մեջբերում է գերմանական «Berliner Tageblatt» թերթը, որտեղ ներկայացված է գերմանացի ականատես ինժեներների պատմությունները. «Մուֆթին հրահրում և քարոզում էր Բահչեի և դրա շրջակայքի մոլեռանդ ու քրեական բաշիբոզուկներին»:
Ի պատիվ իրեն, Աքյոլը չի ժխտում եգիպտական ալ-Ազհարի վեհանձն Մեծն շեյխ Սալիմ ալ-Բիշրիի արձակած ֆեթվան: Աքյոլը հնարավոր է համարում, որ արաբ շեյխը նման ֆեթվա է արձակել: Ես կարող եմ նրան հավաստիացնել, որ այդպիսի ֆեթվա գոյություն ունի, քանի որ իմ ձեռքի տակ է այդ փաստաթղթի ֆոտոպատճենը, որից թարգմանաբար հատվածներ էին հրապարակվել անցյալ շաբաթվա իմ հոդվածում: Աքյոլը նաև ընդունում է, որ Բահչեի թուրք մուֆթիին կախել են Ադանայում իր կատարած ոճրագործությունների համար:
Ավելի քան հարյուր տարի անց, ալ-Ազհարի Մեծն շեյխի ֆեթվան մնում է որպես առավել արժեքավոր փաստաթուղթ, հատկապես այս փոթորկալից ժամանակներում: Այս առաքինի ֆեթվայի և Մեքքայի Շարիֆի 1917 թվականին արձակած կարեկցող հրովարտակի պատճենները պետք է Հայաստանի կառավարությունը, եկեղեցու առաջնորդները և քաղաքացիական խմբերը տարածեն աշխարհի բոլոր մահմեդական պետություններում, նրանց դեսպաններին, լրատվամիջոցներին և մզկիթներում, հատկապես Թուրքիայում, Ադրբեջանում և արաբական աշխարհում:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանիչ` Ռուզաննա Ավագյան