«Հարսնաքար»-ի գործով մեղադրական եզրակացությունն ուղարկվել է դատախազություն
«Փաստինֆոն» տեղեկացնում է, որ կազմվել ու ՀՀ գլխավոր դատախազություն է ուղարկվել «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում հունիսի 17-ի բռնարարքի գործով ներգրավված 6 մեղադրյալների մասով մեղադրական եզրակացությունը: ՀՀ գլխավոր դատախազությունում մեղադրական եզրակացության հաստատումից հետո գործը կուղարկվի դատարան: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից գործակալությանը հայտնել են, որ տուժող, ռազմական բժիշկ Վահե Ավետյանի իրավահաջորդի ու մյուս տուժողների ներկայացուցիչների միջնորդությունների մի մասը քննչական խումբը մերժել է, իսկ մյուս մասն առնչվում է գործից անջատված մասին, ուստի դրանք կիրականացվեն անջատված մասի քննության ժամանակ:
Բռնարարքի հնարավոր այլ մասնակիցներին հայտնաբերելու համար գործից անջատված մասով նախաքննությունը շարունակվում է: Հիշեցնենք, որ հունիսի 17-ի երեկոյան, ժամը 23:00-ի սահմաններում, Հարսնաքար» ռեստորանում տեղի էր ունեցել ծեծկռտուք, որի հետևանքով ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի աշխատակից, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը մահացավ: Միջադեպի արդյունքում տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել նաև նույն հոսպիտալի աշխատակից Արտակ Բայադյանը և ռազմական բժիշկ Գարիկ Սողոմոնյանը:
«Հարսնաքար»-ի գործով մեղադրական եզրակացությունն ուղարկվել է դատախազություն
«Փաստինֆոն» տեղեկացնում է, որ կազմվել ու ՀՀ գլխավոր դատախազություն է ուղարկվել «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում հունիսի 17-ի բռնարարքի գործով ներգրավված 6 մեղադրյալների մասով մեղադրական եզրակացությունը:
ՀՀ գլխավոր դատախազությունում մեղադրական եզրակացության հաստատումից հետո գործը կուղարկվի դատարան:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից գործակալությանը հայտնել են, որ տուժող, ռազմական բժիշկ Վահե Ավետյանի իրավահաջորդի ու մյուս տուժողների ներկայացուցիչների միջնորդությունների մի մասը քննչական խումբը մերժել է, իսկ մյուս մասն առնչվում է գործից անջատված մասին, ուստի դրանք կիրականացվեն անջատված մասի քննության ժամանակ:
Բռնարարքի հնարավոր այլ մասնակիցներին հայտնաբերելու համար գործից անջատված մասով նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ հունիսի 17-ի երեկոյան, ժամը 23:00-ի սահմաններում, Հարսնաքար» ռեստորանում տեղի էր ունեցել ծեծկռտուք, որի հետևանքով ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի աշխատակից, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը մահացավ: Միջադեպի արդյունքում տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել նաև նույն հոսպիտալի աշխատակից Արտակ Բայադյանը և ռազմական բժիշկ Գարիկ Սողոմոնյանը: