Լրահոս

21.08.2012 15:54


Պարտատոմսերի աճուրդ` 3 մլրդ դրամ ծավալով

Պարտատոմսերի աճուրդ` 3 մլրդ դրամ ծավալով

Օգոստոսի 21-ին տեղի է ունեցել 36 ամիս մարման ժամկետով պետական  ուղենշային միջնաժամկետ (AMGN36294159) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 3 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 4 մլրդ 471 մլն դրամ, որից մրցակցային` 4 մլրդ 201 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 270 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 3 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2 874 767 555 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 14.0162 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 14.1000 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 7 գործակալ:

Այս խորագրի վերջին նյութերը