Լրահոս

21.08.2012 14:50


Սիրիայում բախումներն ուղղակիորեն մոտեցել են հայկական շրջաններին

Սիրիայում բախումներն ուղղակիորեն մոտեցել են հայկական շրջաններին
Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ "Երկիր մեդիա" հեռուստաընկերությունը հեռախոսազրույց է ունեցել Բերիո թեմի առաջնորդարանի բանբեր Ժիրայր Ռաիսյանի հետ, ով մասնավորապես պատմեց հետեւյալը.
 "Անցող մի քանի օրերի ընթացքում Սիրիայում բախումներն ուղղակիորեն մոտեցել են հայկական շրջաններին՝ ոչ միայն Հալեպում, այլեւ հայաբնակ այլ շրջաններում։ Օրինակ, շաբաթ օրը շուրջ 200 կգ կշռող ռումբ է պայթել Ղամշլի Սեւան փողոցում եւ հսկայական փոս է առաջացրել։  Բարեբախտաբար, արդյունքում, ըստ պաշտոնական աղբյուրների, զոհեր չկան։ 
 Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, անցնող 2-3 օրերի ընթացքում բանակը վերահսկողություն է հաստատել Թուրքիային սահմանակից Քեսաբ-Հայավան հայկական բնակավայրում, որտեղ վերջին շրջանում մի քանի անգամ բախումներ էին արձանագրվել ապստամբների եւ բանակի միջեւ։ 
 Կիրակի օրվանից հայաշատ շրջաններում բախումներն են տեղի ունենում ընդդիմադիրների եւ բանակի միջեւ, եւ դրանք հասել էին մինչեւ Ջդեյդե թաղամասը, որը հայտնի է որպես Հալեպի Ազգային առաջնորդարանին մոտ շրջան եւ ժամանակին հայաշատ է եղել։ Այս դեպքերից հետո շրջանում հայկական բնակչություն չունենք, սակայն այդտեղ է գտնվում պատմական Քառասուն մանկանց եկեղեցին, դիմացը Բերիո թեմի ազգային առաջնորդարանն է, մի քանի թաղամասն այն կողմ հայկական Կիլիկո վարժարան կա, այդ շրջանում են գտնվում նաեւ հայ ոսկերիչների եւ արծաթագործենրի բազմաթիվ խանություներ։ 
 Երեկ բախումներ են տեղի ունեցել նաեւ հայաշատ Սուլեյմանիյեի, Միդանի եւ այլ շրջաններում։ Բարեբախտաբար, համայնքում զոհեր եւ վիվարվորներ չկան, չի վնասվել նաեւ որեւէ կառույց։   
 Մարտեր են ընթացել նաեւ Սահակյան ազգային վարժարանին հարող տարածքում, ուր սպանվել է մեկ ճապոնացի լրագրող, արաբ եւս երեք լրագրողների ճակատագիրն անհայտ է"։

Այս խորագրի վերջին նյութերը