Քաղաքական

21.08.2012 14:41


ՀԴԿ նախագահ. «Եթե Հայաստանը ամայացած լինի, անգամ պատերազմել պետք չէ»

ՀԴԿ նախագահ. «Եթե Հայաստանը ամայացած լինի, անգամ պատերազմել պետք չէ»

Այսօրվա ասուլիսին ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի գլխավոր հիմնահարցը արտագաղթը կասեցնելն է:

«Եթե այս տեմպերով շարունակենք, պարզ է, թե ինչ կլինի հինգ տարի անց: Արտագաղթի նման պայմաններում որևէ այլ հարցի մասին խոսելն անիմաստ է: Մի ամիս է բոլորը քննարկում են` Վանոն կվերադառնա՞, թե՞ ոչ... Մի՞թե սա է մեր երկրի ամենակարեւոր հարցը, կամ` թե Բուռնաշը Վարդան Ղուկասյանին հայհոյեց»,-նշել է բանախոսն` ընդգծելով, որ եթե Հայաստանը ամայացած լինի, անգամ պատերազմել պետք չէ այն գրավելու համար:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը