Լրահոս

21.08.2012 11:29


Վեց օր Սևանի շուրջ

Վեց օր Սևանի շուրջ

Օգոստոսի 27-ից սեպտեմբերի 1-ը ՙԳեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա՚ ՀԿ-ն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ Գեղարքունիքի մարզում կիրականացնի ՙ6 օր Սևանի շուրջ՚ ծրագիրը։

Ծրագիրը կանցկացվի վրանային ճամբարի ձևաչափով Գավառ, Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ, Սևան քաղաքներին հարակից ափամերձ տարածքներում: Միջոցառմանն ընդհանուր առմամբ կմասնակցի շուրջ 500 ուսանող-երիտասարդ՝ Գեղարքունիքի մարզի տարբեր տարածաշրջաններից:

Ինչպես նշում է ՙԳեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա՚ ՀԿ-ի նախագահ Վահան Դավթյանը, ՙ6 օր Սևանի շուրջ՚ խորագիրը կրող ծրագրի նպատակը մարզաբնակ երիտասարդների մասնակցության հնարավորությունների ընդլայնումն է, երիտասարդության էկոլոգիական կրթության ապահովումը, հոգևոր-մշակութային, հայրենասիրական դաստիարակության ամրապնդումը։   

Վեցօրյա ճամբարի շրջանակներում մասնակիցները հանդիպումներ կունենան Գեղարքունիքի մարզի բարձրաստիճան պաշտոնյաների, ԱԺ պատգամվորների և հոգևորականների հետ։ Սեմինար-քննարկումներ կանցկացվեն մի շարք թեմաներով, այդ թվում՝ ՙԳեղարքունիքի մարզի երիտասարդության հիմնախնդիրները, տարածաշրջանային համագործակցություն՚, ՙՍևանա լճի հիմնախնդիրները՚, ՙՔաղաքական PR և իմիջմեյքինգ՚, ՙԵրիտասարդների մասնակցությունը հասարակական-քաղաքական գործընթացներին՚, ՙԵրիտասարդների հոգևոր-մշակութային դաստիարակություն՚ և այլն։ Երիտասարդները կայցելեն նաև զորամաս, կանցկացնեն ինտելեկտուալ և մարզական մրցույթներ, կկազմակերպվեն ճանաչողական արշավներ դեպի մարզի պատմամշակութային վայրեր, որտեղ կիրականացվեն նաև բնապահպանական ակցիաներ։ 

ՙԳեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա՚ ՀԿ

Այս խորագրի վերջին նյութերը