Դեսպան Առաքելյանը հանդիպել է Իրանի Արևելյան Ատրպատականի նահանգապետի հետ
ԻԻՀ-ում ՀՀ Գրիգոր Առաքելյանը Իրանի Արևելյան Ատրպատականի նահանգապետ Ահմադ Ալիռեզա Բեյգիի հետ Թավրիզում կայացած հանդիպման ժամանակ փոխանցել է Իրանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ ԻԻՀ Արևելյան Ատրպատականի նահանգապետին հասցեագրված Սյունիքի ու Տավուշի մարզպետների ցավակցական ուղերձները և նշել, որ երկրաշարժից տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով Երևանից 5 բեռնատար ավտոմեքենա է մուտք գործել Իրանի տարածք:
Նահանգապետ Բեյգին, շնորհակալություն հայտնելով Հայաստանի ցուցաբերած օգնության և հղած ջերմ խոսքերի համար, հայտնել է, որ նման իրավիճակներում այլ երկրներից առաքվող օգնություններն անչափ կարևոր և արժեքավոր են:
Նահանգապետը տեղեկացրել է, որ երկրաշարժի հետևանքով, որի ուժգնությունը չէր զիջում 2003 թվականին իրանական Բամ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժին, ավերվել է Արևելյան Ատրպատականի 314 գյուղ, իսկ տուժածների թիվը գերազանցում է 300.000-ը:
Նահանգապետը նաև հայտնել է, որ ներկայումս 74 հազար հոգի բնակեցվել Է վրանային ճամբարներում և արդեն մեկնարկել են շուրջ 22 հազար հոգու համար նախատեսված մշտական բնակարանների շինարարական աշխատանքները: