«Արմավիան» շարունակում է դիմադրել իրեն «Սուխոյ» ինքնաթիռ «տուլի» անելու ռուսական կողմի փորձերին: Հայկական ավիափոխադրողը հրաժարվում է ձեռք բերել պայմանագրով նախատեսված երկրորդ ինքնաթիռը, պատճառաբանելով որ առաջինը, դեռ մեկ շաբաթ չօգտագործված, կանգնել է ռեմոնտի: Բանը հասել է վարչապետ Մեդվեդևին: Չգիտենք ինչպես կավարտվի այս վեճը, բայց Միշա Բաղդասարովին ասենք, որ ռուսական ինքնաթիռը գնելուց հետո պետք էր մի լավ ՙթրջել՚, մանավանդ, որ անունը «Սուխոյ» է: Չոր-չոր օգտագործել եք ու հիմա բողոքում եք՝ թե լավը չի:
Ֆոկուս
Առաջիկա նախագահական ընտրությունների հետ կապված՝ Սերժ Սարգսյանին հետաքրքիր վարքականոն է հուշել Պարույր Հայրիկյանը: Նա գործող նախագահին առաջարկել է՝ դու քո աթոռը երկրորդ հնգամյակում տուր ինձ, իսկ ես կհոգամ որ դու երեք անգամ երեք տարով (9 տարի) վարչապետ լինես:
Բաղրամյան 26-ում, առանց երկար մտածելու, զայրացել են՝ էդ խելքով քանի՞ ախպեր եք…
Նույն ձեռագիրն է
Շախմատի աշխարհի չեմպիոն և ընդդիմադիր քաղաքական գործիչ Գարի Կասպարովին ձերբակալել էն մեղադրանքով, որ նա դիմադրել է ոստիկաններին և… կծել նրանցից մեկի ձեռքը: «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի փոխանցմամբ աշխարհի չեմպիոնին, որ այդ օրը պաշտպանում էր «Pussi Riot» սկանդալային խմբի աղջիկների պատիվը, ռուսաստանյան օրենքներով կարող են 5 տարվա ազատազրկման դատապարտել: Ճիշտ է, Կասպարովը պնդում է, որ ոստիկանին չի հոշոտել, բայց նա, ցավոք, չի կարողանում գոնե մեկ փաստ ներկայացնել, որ ինքն այդ օրը դնչկալով է եղել: Փաստորեն, Խնկո Ապոր գրադարանի մոտ զբոսնող մեր շունը լավ է պրծել:
-Серж, ты не эффективный!
-От неэффективного слышу!
Սահակաշվիլիի ժողովրդական հանդիպումների ժամանակ օվացիաներ ապահովելու համար օգտագործվում են գերժամանակակից ձայնային և լուսային էֆեկտներ՝ գրել են վրացական ընդդիմադիր թերթերը: Փաստորեն այս հարցում էլ վրացիները մեզնից առաջ ընկան: Մենք ծափահարություններ ապահովելու նպատակով տակավին մարդկանց ենք քշում հրապարակներ, իսկ լուսա-ձայնային էֆեկտներ ստանալու համար՝ փուչիկներ գործածում:
Պապի իմաստունն ա լավը
Սերժ Սարգսյանի սելեկցիոն աշխատանքների շնորհիվ ԱԺ ՀՀԿ խմբակցությանը շիթիլված մի պատգամավոր, օրերս տեսակետ էր արտահայտել այն մասին, որ ինքն ու իր նման էլի մեկ-երկու շիթիլներ մեծ են, և դա է պատճառը, որ ընդդիմադիր ՀԱԿ խմբակցությունից չեն կարողանում իրենց բան ասել: Նման մեծամիտ քամի բանանողներին (քամի տատանողներին (Սերժ Սարգսյան)) Տիգրան Սարգսյանի պապը միշտ ասում էր՝ մեծը էշի հաջաթն ա, տղա ջան:
Էլի ասըմ ա՝ «Կալդո»…
Զարմանում եմ՝ ի՞նչ վատ բան կա այն տեսակետի մեջ, որ Հայկ Բաբուխանյանին, Արտաշես Գեղամյանին և Խոսրով Հարությունյանին Սերժ Սարգսյանը տարել է… Խորհրդարան: Հո միայն նրանց չի՞ տարել: Բայց, չգիտես ինչու, հատկապես Հայկ Բաբուխանյանի համար կոռեկտ չի հնչում այդ դիտարկումը: Ըստ նրա՝ իրենց առաջարկել են,՝ իրենք էլ համաձայնել են, թեև կարող էին չհամաձայնել:
Է՝ հա, չհամաձայնեիք՝ կասեինք չի տարել: Նույն բանը չեղա՞վ:
Գովքդ ասիմ թարիփի պես
Մեր քաղաքական պառնասում դեռևս կան այնպիսի չկայացած գործիչներ, ովքեր պնդում են, որ Վարդան Ղուկասյանին արգելելով առաջադրվել Գյումրու քաղաքապետի պաշտոնում, նախագահն, աստիճանաբար, կրիմինալ տարրերից մաքրում է իշխանությունը: Սա տգիտություն է: Դեռ Սայաթ-Նովան է ասել. ՙՔանի գուզե քամին տանե՝ ծովեմեն ավազ չի պակսի՚:
Բա ասում եք՝ կյանքը մեռած ա
Ռուսական ինքնաթիռն՝ ինչպես ռուսական ավտոն

Էդիկ Անդրեասյան