Լրահոս

20.08.2012 12:26


Ավտոպատահար Իջևան-Երևան ճանապարհին. վարորդն ու ուղևորը մահացել են

Ավտոպատահար Իջևան-Երևան ճանապարհին. վարորդն ու ուղևորը մահացել են

Օգոստոսի 19-ին, ժամը 04.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Իջեւան-Երեւան ճանապարհի 85-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել ծառին:

Ոստիկանության լրատվության ծառայությունից հայտնում են, թե պատահարի հետեւանքով ուղեւորը՝ 32-ամյա Կարեն Բաբայանը, տեղում մահացել է, իսկ վարորդը եւ մյուս 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Նույն օրը, ժամը 08.00-ին, վարորդը` 36-ամյա Սլավիկ Ոսկանյանը, նույնպես մահացել է:

Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը