Աշխարհ

20.08.2012 12:12


Շևարնադձեն կոչ է արել անհապաղ բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ

Շևարնադձեն կոչ է արել անհապաղ բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ

Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարնադձեն այսօր երկրի իշխանություններին կոչ է արել «անհապաղ երկխոսել Ռուսաստանի հետ»՝ փրկելու համար Հարավային Օսիայում վրացական գյուղերը։

«Երկրի իշխանություններին կոչ եմ անում անել հնարավորինը՝ Ռուսաստանի հետ նստելու բանակցային սեղանի շուրջ։ Վրաստանի ղեկավարության չմտածված քաղաքականությունը բերեց նրան, որ մեզ անհրաժեշտ է դարձել ռուսների համաձայնությունը օսերի հետ բանակցելու համար»,–«Ասավալ–դասավալի» թերթին ասել է Շևարնադձեն։
Նա նշել է, որ նույնիսկ Սահակաշվիլի պաշտոնանկության գնով պետք է թույլ չտալ վրացական ութ գյուղերի վերացումը։ «Եթե Սահակաշվիլին սիրում է իր երկիրը, ապա կաներ հնարավորինը այդ գյուղերը կործանումից փրկելու համար։ Միթե՞, երբ ակնհայտ է դրանց սպառնացող վտանգը, Սահակաշվիլին  շարունակում է կարծել, թե հաղթել է 2008թ.-ի պատերազմում»,–ասել է Շևարնադձեն։

Այս խորագրի վերջին նյութերը