Լրահոս

20.08.2012 00:00


Թուրքիայում տեղի է ունեցել երկրաշարժ

Թուրքիայում տեղի է ունեցել երկրաշարժ

Օգոստոսի 19-ին, տեղական ժամանակով 23.27-ին ՍՊԱԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 4 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Թուրքիայի տարածքում` Դիյադին քաղաքից 15 կմ դեպի հյուսիս:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 39.70օ և արևելյան երկայնության 43.65օ:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա:

Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ:

Այս խորագրի վերջին նյութերը