Ազգային միացյալ նախաձեռնության համակարգող Շանթ Հարությունյանն, անդրադառնալով անկախության գաղափարին ու դրա ընկալմանը, Facebook-ի իր էջում գրել է.
Երկար տարիներ հայ ինտելեկտուալների հետ վիճելով Վարդանի ու Վասակի կերպարների և նրանց մարմնավորած իդեալների շուրջ` մի տխուր եզրակացության հանգեցի. ովքեր իրենց համարում են հայրենասեր, հերոսացնում են Վարդանին ու դավաճան համարում Վասակին: Բայց երբ փորձում եմ ճշտել թե նման մարդու համար «հայրենասեր» բառը ինչ արժեքներ է մարմնավորում, պարզվում է` շատ բան, բայց ոչ անկախությունը: Իսկ Վասակի դեպքում ճիշտ հակառակն է. բոլոր նրանք (հիմնականում), ում համար բարձրագույն արժեք է անկախությունը, արժանի ու հերոսական գործիչ են համարում Վասակին: Կարելի է ասել, որ Վարդան Մամիկոնյանն ու անկախ պետականությունն իրար տրամագծորեն հակադիր են, ու հայ ժողովրդի մեջ Վարդանին հերոսացնողների քանակով էլ կարելի է չափել անկախության արժեքը թերագնահատողների հսկայական բանակը: Եվ այս գնահատականը 1500 տարի նույնն է մնացել: Որ հայ ժողովուրդը անկախ պետականության նկատմամբ, որպես բարձր արժեքի, քամահրական ու երեսպաշտ վերաբերմունք է ունեցել դարերով` իմացել են նույնիսկ Մոսկվայի КГБ-ում: Այսպիսի մի բնութագրական դեպք պատմեմ: Հայրս ու իր ընկերները, երբ ստեղծեցին Ազգային միացյալ կուսակցությունը, որը պայքարում էր հանուն անկախության, ընդդեմ սովետի ու կոմունիզմի, դատապարտվեցին 3, 4, և 5 տարվա բանտարկության: Նույն ժամանակ նրանց ընկերներից ոմանք դատվում էին Ղարաբաղ ուզելու համար: Ղարաբաղ ուզողներին դատեցին` տալով 6-7 տարի պատիժ: Հետագայում այս ընկերները բողոքում էին, թե իրենք, ի տարբերություն անկախականների, ո՛չ սովետի դեմ էին, ո՛չ կոմունիզմի, բայց ինչո՞ւ իրենց ավելի խիստ պատիժ տրվեց: Այս հարցը իսկապես հետաքրքիր էր ինձ ու շատերին: Մի տարի առաջ, երբ հայրս եկել էր (Հայաստան) քրոջս մահվան առիթով, այդ հարցը հիշեցի, ու հայրս մի ուշագրավ դեպք պատմեց: Ասաց` իսկապես, մեզ էլ էր դա հետաքրքիր: Ասաց` մի անգամ, գաղութում նստած ժամանակ, КГБ-ի մի գեներալ եկավ կալանավորների հետ հանդիպման: Ասում է` դահլիճում հարցեր էին տալիս, ու մի ուկրաինացի անկախական վեր կացավ ու դժգոհելով հարցրեց. «Քաղաքացի գեներալ, սա ի՞նչ անարդարություն Է, ինչո՞ւ եք Շահենին ու իր ընկերներին անկախություն ուզելու համար դատել ընդամենը տալով 3-5 տարի, իսկ մեզ` ուկրաինացիներիս, 10-15 տարի»: Նրան 15 տարի էին տվել: Հայրս ասում է` զարմացանք գեներալի պատասխանից: Իսկ գեներալն ասել էր. «Ամեն ժողովուրդ ունի իր առանձնահատկությունը: Եթե ուկրաինացիներին խիստ չդատենք, անկախության շարժումը շատ շուտ կդառնա համաժողովրդական, իսկ, այ, Հայաստանում մենք նման խնդիր չունենք. հայերը կծիծաղեն անկախություն ուզողների վրա, ու կարիք չունենք ավելորդ լրջություն հաղորդելու մի բանի, որի վրա հայ ժողովրդի բացարձակ մեծամասնությունը ծիծաղում է»: Ահա, այ այսպիսի տխուր զուգահեռներ է հիշեցնում ինձ Վարդանի ու Վասակի մասին հայ ժողովրդի ունեցած պատկերացումը:
Շանթ Հարությունյանը՝ պետականության ընկալման մասին
Ազգային միացյալ նախաձեռնության համակարգող Շանթ Հարությունյանն, անդրադառնալով անկախության գաղափարին ու դրա ընկալմանը, Facebook-ի իր էջում գրել է.
Երկար տարիներ հայ ինտելեկտուալների հետ վիճելով Վարդանի ու Վասակի կերպարների և նրանց մարմնավորած իդեալների շուրջ` մի տխուր եզրակացության հանգեցի. ովքեր իրենց համարում են հայրենասեր, հերոսացնում են Վարդանին ու դավաճան համարում Վասակին: Բայց երբ փորձում եմ ճշտել թե նման մարդու համար «հայրենասեր» բառը ինչ արժեքներ է մարմնավորում, պարզվում է` շատ բան, բայց ոչ անկախությունը:
Իսկ Վասակի դեպքում ճիշտ հակառակն է. բոլոր նրանք (հիմնականում), ում համար բարձրագույն արժեք է անկախությունը, արժանի ու հերոսական գործիչ են համարում Վասակին: Կարելի է ասել, որ Վարդան Մամիկոնյանն ու անկախ պետականությունն իրար տրամագծորեն հակադիր են, ու հայ ժողովրդի մեջ Վարդանին հերոսացնողների քանակով էլ կարելի է չափել անկախության արժեքը թերագնահատողների հսկայական բանակը: Եվ այս գնահատականը 1500 տարի նույնն է մնացել:
Որ հայ ժողովուրդը անկախ պետականության նկատմամբ, որպես բարձր արժեքի, քամահրական ու երեսպաշտ վերաբերմունք է ունեցել դարերով` իմացել են նույնիսկ Մոսկվայի КГБ-ում: Այսպիսի մի բնութագրական դեպք պատմեմ: Հայրս ու իր ընկերները, երբ ստեղծեցին Ազգային միացյալ կուսակցությունը, որը պայքարում էր հանուն անկախության, ընդդեմ սովետի ու կոմունիզմի, դատապարտվեցին 3, 4, և 5 տարվա բանտարկության: Նույն ժամանակ նրանց ընկերներից ոմանք դատվում էին Ղարաբաղ ուզելու համար: Ղարաբաղ ուզողներին դատեցին` տալով 6-7 տարի պատիժ: Հետագայում այս ընկերները բողոքում էին, թե իրենք, ի տարբերություն անկախականների, ո՛չ սովետի դեմ էին, ո՛չ կոմունիզմի, բայց ինչո՞ւ իրենց ավելի խիստ պատիժ տրվեց:
Այս հարցը իսկապես հետաքրքիր էր ինձ ու շատերին: Մի տարի առաջ, երբ հայրս եկել էր (Հայաստան) քրոջս մահվան առիթով, այդ հարցը հիշեցի, ու հայրս մի ուշագրավ դեպք պատմեց: Ասաց` իսկապես, մեզ էլ էր դա հետաքրքիր: Ասաց` մի անգամ, գաղութում նստած ժամանակ, КГБ-ի մի գեներալ եկավ կալանավորների հետ հանդիպման: Ասում է` դահլիճում հարցեր էին տալիս, ու մի ուկրաինացի անկախական վեր կացավ ու դժգոհելով հարցրեց. «Քաղաքացի գեներալ, սա ի՞նչ անարդարություն Է, ինչո՞ւ եք Շահենին ու իր ընկերներին անկախություն ուզելու համար դատել ընդամենը տալով 3-5 տարի, իսկ մեզ` ուկրաինացիներիս, 10-15 տարի»: Նրան 15 տարի էին տվել: Հայրս ասում է` զարմացանք գեներալի պատասխանից: Իսկ գեներալն ասել էր. «Ամեն ժողովուրդ ունի իր առանձնահատկությունը: Եթե ուկրաինացիներին խիստ չդատենք, անկախության շարժումը շատ շուտ կդառնա համաժողովրդական, իսկ, այ, Հայաստանում մենք նման խնդիր չունենք. հայերը կծիծաղեն անկախություն ուզողների վրա, ու կարիք չունենք ավելորդ լրջություն հաղորդելու մի բանի, որի վրա հայ ժողովրդի բացարձակ մեծամասնությունը ծիծաղում է»:
Ահա, այ այսպիսի տխուր զուգահեռներ է հիշեցնում ինձ Վարդանի ու Վասակի մասին հայ ժողովրդի ունեցած պատկերացումը: