Ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի քրեական գործի ընքացքի վերաբերյալ
ՀՀ պաշտպանության նախարարութունը և ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոոստանյանը այդպես էլ չիրականացրեցին օրենքով սահմաված իրենց պարտականությունները և չապահովեցին ՀՀ պաշտպանության նախարաության քննչական ծառայության չորրորդ կայազորային քննչական բաժնի կողմից բազմակողմանի քննության իրականացումը:
2012թ հուլիսի 23-ին ջրծաղիկ հիվանդությունից մահացած ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Մովսեսի Խաչատրյանի որպես տուժողի իրավահաջորդ ներկայացուցիչ փաստաբան Մուշեղ Շուշանյանի կողմից քննչական բաժին ներկայացված միջնորդությունը 2012թ հուլիսի 24-ին մերժվել է քրեակա գործը վարող ավագ քննիչ Հ. Փիլիպոսյանի որոշմամբ:
2012թ հուլիսի 25-ին քննիչի որոշման դեմ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը բողոք է ներկայացրել հսկողություն իրականացնող ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազ Հ. Մելիք-Սարգսյանին: Սակայն մինչ այժմ ներկայացված բողոքի վերաբերյալ որևէ պատասխան չի տրվել զինվորական դատախազության կողմից: Ավելին, 2012թ. օգոստոսի 16-ին ջրծաղիկից մահացած ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Մովսեսի Խաչատրյանի հայրը` Մովսես Խաչատրյանը (տուժողի իրավահաջորդը) փոստով ստանում է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վ. Գրիգորյանի 2012թ օգոստոսի 8-ի որոշումը՝ քրեակա գործը դատական վարույթ ընդունելու մասին:
2012թ հուլիսի 23-ին մեր կողմից տարածված հայտարարությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունից և ՀՀ զինդախազ Գ. Կոստանյանից պահանջել էինք, որպեսզի Հայկ Խաչատրյանի մահվան փաստով հարուցված քրեական գործի նախաքննության վարաբերյալ Մ. Շուշանյանի միջնորդությամբ բարձրացված հարցերին տրվի ընթացք մահվան հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության ապահովման նպատակով:
Սակայն, ինչպես համոզվում ենք, զինդատախազությունը ոչ միայն չի իրականացրել օրենքով իրեն տրված լիազորությունները, կամք չի դրսևորել զինծառայողի մահվանը հանգեցրած պատճառների լիարժեք ուսումնասիրության, պատասխանատուներին, մեղավոր անձանց լիարժեք բացահայտման ուղղությամբ, այլև որևէ պատասխան չի տվել փաստաբանի միջնորդությանը:
Նման վարքագիծը որակում եք ՀՀ Զինվորական Կենտրոնական Դատախազուևթյան, տվյալ դեպքում հսկողություն իրականացնող ավագ դատախազ Հ. Մելիք-Սարգսյանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված նորմերի խախտում:
Գտնում եք, որ հսկողություն իրականացնող ավագ դատախազն իր անգործությամբ իրեն դրել է օրենքից դուրս, կատարել է գործողություն , որի իրավասությունը չուներ. անտեսելով փաստաբանի միջնորդությունը, հաստատել է մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել դատարան:
Հերթական անգամ արձանագրում ենք ՀՀ պետական մարմիննեի կողմից զինծառայողների մահվանը հանգեցրած հանգամանքների ակնհայտ կոծկման մասին, որը արհամարհական և անմարդկանին վերաբերմունք է ոչ միայն Հայկ Խաչատրյանի և նրա հարազատների, այլ նաև ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու նկատմամբ:
Պարո՛ն գլխավոր դատախազ, պարո՛ն զինդատախազ, ՀՀ սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են սահմանադրությամբ կամ օրենքներով:
ՀՀ Զինվորական Կենտրենական Դատախազության ավագ դատախազ Հ. Մելիք-Սարգսյանը խախտել է ՀՀ սահմանադրության նշված դրույթը, գիտակցաբար չի պատասխանել փաստաբանի միջնորդությանը՝ չկատարելով քրեական դատավարության օրենսգրքի 273 հոդվածի դրույթը:
Սույն հայտարարությամբ ահազանգում ենք թույլ տրված անօրինականության մասին, որի շտկման պատասխանատվությունը կրում եք դուք: