Օգոստոսի 16-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ երկրների արտակարգ իրավիճակները համակարգող խորհրդի 5-րդ նիստը, որտեղ Հայաստանը ներկայացնում էր ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը։
Հանդիպմանը մասնակցում էին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, Ղազախստանի, Ղըրղըզստանի, Ռուսաստանի Դաշնության և Տաջիկստանի արտակարգ իրավիճակների նախարարությունների և ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչներ։
Աշխատանքային քննարկումներն ընթանում էին Բելառուսի ԱԻՆ Հրամանատարա-ինժեներական ինստիտուտում։ Նիստը նախագահում էր Բելառուսի ԱԻ նախարար Վլադիմիր Վաշչենկոն։
Հանդիպման օրակարգում ընդգրկված հիմնական հարցերն էին ՀԱՊԿ գործունեությունն արտակարագ իրավիճակների կանխարգելման ու հետևանքների վերացման բնագավառում, անդամ երկրների միջև միասնական տեղեկատվական-ծրագրային հարթակի ստեղծումը և մարդասիրական արձագանքման կազմակերպումը։
Նիստից հետո մասնակից երկրների ներկայացուցիչները ծանոթացել են Բելառուսի հրդեհային վթարային-փրկարարական տեխնիկային ու զինվածությանը, ոլորտի գիտատեխնիկական, նորարարական ու կրթական գործունեությանը, ինչպես նաև Հրամանատարա-ինժեներական ինստիտուտի ուսումնական լաբորատորիայի հնարավորություններին։
ՀԱՊԿ ԱԻ համակարգող խորհրդի նիստը Մինսկում