Ինքնասպան եղած գործարար Միշա Քալանթարյանը նույն ինքը Միշա Հայրապետյանն է
Ինչպես արդեն հայտնել էինք Ազատամարտիկների 183 (նախկին Դիմիդրով) հասցեում, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպան է եղել գործարար Միշա Քալանթարյանը։ Ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Միշա Քալանթարյանը նույն ինքը Միշա Հայրապետյանն է . վերջինիս ազգանունը անձնագրով Քալանթարյան է:
Գործի առիթով հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 110 հոդվածի 1-ին մասով (Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը) և 235 հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):
Նշենք, որ Հայրապետյան եղբայրներին են պատկանում Երևանի Գաջի գործարանը, «Հայաստան» հանրախանութը, Աէրացիա թաղամասում գտնվող ձիարշավարանը եւ BMW խանութների ցանցը: