Reuters-ի փոխանցմամբ՝ «Հըզբոլլահ» շարժումը սպառնացել է հրթիռակոծել Իսրայելը, եթե վերջինս հարձակվի Իրանի վրա: «Մենք կարող ենք Պաղեստինի գրավյալ տարածքներում բնակվող միլիոնավոր սիոնիստների կյանքը վերածել իսկական դժոխքի»,- հայտարարել է «Հըզբոլլահ»–ի առաջնորդ Հասան Նասրալահը:
Այս հայտարարությունն արվել է ի պատասխան ԶԼՄ–ներուն հայտնված այն հրապարակումներին, թե Իսրայելը կարող է արդեն այս աշնանը միայնակ` առանց որևէ երկրի օգնության, հարձակվել Իրանի վրա։
Հիշեցնենք, որ երեկ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հայտարարել էր, որ «տարածաշրջանի ժողովուրդները շուտով վերջ կդնեն սիոնիստների բռնապետական ռեժիմին և կստեղծեն նոր Մերձավոր Արևելք, որտեղ տեղ չի լինի սիոնիստներին և ամերիկացիներին»։
«Հըզբոլլահ»–ը սպառնացել է Իսրայելին