Փարաքար գյուղում գիպսի փոշու մրրիկ է: Խնդիրն այն է, որ իրենց գյուղի հարևանությամբ գործում են երկու հանքեր՝ գիպսի և քարի: Քամոտ եղանակին Փարաքարում փոշու փոթորիկ է բարձրանում, իրենց իսկ նկարահանած կադրերում պարզ երևում է, թե փոշին ինչ բարձրության է հասնում:
Բայց սա փարաքարցիների միակ ողբերգությունը չէ... Այցելեցի մոտ 10 բնակարան և աչքովս համոզվեցի, որ պատերը մի քանի ամսվա ընթցքում ձեռք են բերել մեծ ճաքեր և խոռոչներ: Բնակիչները համոզված են, որ դա հանքի պայթեցումներից է... Ինչպես նշում է փարաքարցի տիկիններից մեկը, երբ որ հանքում պայթեցնում են, իրենց տները դղրդում են: Չնայած որ սովորել են ամենշաբաթյա պայթեցումներին, բայց չեն կարողանում հարմարվել փոշու անտանելի քանակության հետ, ամեն օր տուն են մաքրում, ծառերն ու բույսերը լվանում: Այստեղ բողոքների տարափ է համարյա ամեն տանը: Փարաքարցիները մի մասը հիշատակում է իր նոր արած թանկարժեք բնակարանի վերանորոգում, մյուսը՝ երեխայի ալերգիան թողած, որն ի դեպ հավաստում են՝ փոշուց է, շտապում է իր գոմի կրկնակի հաստության պատի ճաքերը ցույց տալ:
Խնդրի առնչությամբ հղվել է նամակ 400 ստորագրությամբ մարզպետին, վարչապետին, ինչպես նաև նախագահին, բայց ոչ պայթեցումներն են դադարել, ոչ՝ փոշին, և ոչ էլ ալերգիան: Այստեղ նոր ծնված երեխաներին չգիտեն որտեղ թաքցնեն, մայրը պատմում է, որ երեխայի օրօրոցի վրայից ամեն օր փոշու մեծ շերտ է հեռացնում. "Եթե փոշին օրօրոցի վրա է, ապա նաև կարող է հայտնվել երեխայի թոքերում, մենք այս շոգին պատուհան չենք կարողանում բացել, փոշին մեզ խեղդում ա..."
Ստեղծված իրավիճակի կապակցությամբ փարաքարցիները ցանկանում են Բնապահպանության նախարարության, Առողջապահության նախարարության, ինչպես նաև Արտակարգ իրավիճակների նախարարության ուշադրությունը սևեռել սույն կարևոր խնդրի վրա:
Ինչպես նաև ծանոթանալ այն փաստաթղթերին, որոնց վրա կա թույլտվություն այս երկու հանքերի շահագործման մասին:Վերջերս փարաքարցիներին հավաստիացրել են, որ բնապահպանության նախարարությունն է պատասխանատու սույն արտադրության թույլտվության համար, և իրենք էլ հենց հաստատել են, որ ամեն ինչ նորմայի սահմաններում է, և ոչ մի վտանգ չի ներկայացնում նրանց առողջության և անվտանգության համար:
Հ.Գ. Նկարահանման ժամանակ համոզվեցի որ մի պապիկի տուն ուղակի փլուզման եզրին է, մեծ գերաներ էր տեղադրել տան հիմքում, որպեսզի պայթեցումների ժամանակ գոնե տատանումներց որոշ չափով զերծ պահի...
Փարաքար գյուղում գիպսի փոշու մրրիկ է

Թեհմինե Ենոքյան