Վարչապետ եղած տարիներին Հրանտ Բագրատյանն իր եղաբայրներին հորդորել է չզբաղվել բիզնեսով, ինչի համար հիմա ափսոսում է
Այսօր «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում՝ «ֆեյսբուքյան ասուլիսին» ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը պատասխանել է օգտատերերի բազմազան հարցերին։ Օգտատեր Հայկ Սիրունյանի հարցին՝ «Ի վերջո, կարող եք ասել, թե Կոնյակի գործարանից որքա՞ն բաժնեմաս ունեք, Լուսակերտի թռչնաֆաբրիկայում որքա՞ն բաժնեմաս ունեք, ու, առհասարակ, Հայաստանում ի՞նչ բիզնեսներ ունեք. խեղճ ու կրակ վիճակը Ձեզ չի սազում, ասեք, որ ունեք միևնույն է՝ մարդիկ տեղյակ են: Ու, եթե ունեք, ապա դա վարչապետի աշխատավարձո՞վ եք ձեռք բերել», Հ. Բագրատյանը պատասխանել է. «Ո՛չ Կոնյակի գործարանում, ո՛չ Լուսակերտի թռչնաբուծարանում բաժնետոմս չունեմ։ Իսկ Կոնյակի գործարանում աշխատած ութ տարիների ընթացքում որպես աշխատավարձ ստացել եմ մոտ 1 միլիոն 800 հազար ԱՄՆ դոլար աշխատավարձ՝ ամսական մոտ 7,5 միլիոն դրամ: Ֆրանսիացիներն իմ սիրուն աչքերի համար չեն այդքան գումար տվել, այլ նրա համար, որ իմ գործարան ընդունվելու ժամանակաշրջանում արտադրանքը կազմել է մեկ միլիոն շիշ, հեռանալիս՝ չորս միլիոնից ավելի: Իմ անմիջական առաջարկով՝ Կոնյակի գործարանը վերագտել է ռուսական շուկան՝ հայկական կոնյակի կեղծման դադարեցմանը միտված իմ քայլերի շնորհիվ»։ Բագրատյանը նշել է, որ բաժնետոմսեր չունի նաև թռչնաֆաբրիկայում, ժամանակին նրա ընտանիքն ունեցել է «վաուչերներ» Սառնակունք գյուղի պանրի գործարանում, սակայն հետո դրանք էլ նվիրել ու հեռացել է:
Վարչապետ եղած տարիներին Հրանտ Բագրատյանն իր չորս եղաբայրներին հորդորել է չզբաղվել բիզնեսով, ինչի համար հիմա ափսոսում է: Հարցին, թե ինչո՞ւ վարչապետ եղած ժամանակ արել է «կովի ամուսին» արտահայտությունը« Բագրատյանը տվել է հետևյալ պատասխանը։ «Այս պատմությունը առնչվում է անկախության առաջին տարիների սեփականաշնորհմանը: Երբ վարչապետ եղած ժամանակ ԱԺ ամբիոնից փորձել եմ ինձ հարց տվող պատգամավոր Խաչիկ Սաֆարյանին բացատրել, որ գյուղացիները մորթում են ոչ թե կովեր, և նրանց գլխաքանակը չի պակասել, այլ ցուլեր, պատգամավորը չի հասկացել, և ստիպված ասել եմ՝ «արու կովեր»»:
Վարչապետ եղած տարիներին Հրանտ Բագրատյանն իր եղաբայրներին հորդորել է չզբաղվել բիզնեսով, ինչի համար հիմա ափսոսում է
Այսօր «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում՝ «ֆեյսբուքյան ասուլիսին» ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը պատասխանել է օգտատերերի բազմազան հարցերին։
Օգտատեր Հայկ Սիրունյանի հարցին՝ «Ի վերջո, կարող եք ասել, թե Կոնյակի գործարանից որքա՞ն բաժնեմաս ունեք, Լուսակերտի թռչնաֆաբրիկայում որքա՞ն բաժնեմաս ունեք, ու, առհասարակ, Հայաստանում ի՞նչ բիզնեսներ ունեք. խեղճ ու կրակ վիճակը Ձեզ չի սազում, ասեք, որ ունեք միևնույն է՝ մարդիկ տեղյակ են: Ու, եթե ունեք, ապա դա վարչապետի աշխատավարձո՞վ եք ձեռք բերել», Հ. Բագրատյանը պատասխանել է. «Ո՛չ Կոնյակի գործարանում, ո՛չ Լուսակերտի թռչնաբուծարանում բաժնետոմս չունեմ։ Իսկ Կոնյակի գործարանում աշխատած ութ տարիների ընթացքում որպես աշխատավարձ ստացել եմ մոտ 1 միլիոն 800 հազար ԱՄՆ դոլար աշխատավարձ՝ ամսական մոտ 7,5 միլիոն դրամ:
Ֆրանսիացիներն իմ սիրուն աչքերի համար չեն այդքան գումար տվել, այլ նրա համար, որ իմ գործարան ընդունվելու ժամանակաշրջանում արտադրանքը կազմել է մեկ միլիոն շիշ, հեռանալիս՝ չորս միլիոնից ավելի: Իմ անմիջական առաջարկով՝ Կոնյակի գործարանը վերագտել է ռուսական շուկան՝ հայկական կոնյակի կեղծման դադարեցմանը միտված իմ քայլերի շնորհիվ»։ Բագրատյանը նշել է, որ բաժնետոմսեր չունի նաև թռչնաֆաբրիկայում, ժամանակին նրա ընտանիքն ունեցել է «վաուչերներ» Սառնակունք գյուղի պանրի գործարանում, սակայն հետո դրանք էլ նվիրել ու հեռացել է:
Վարչապետ եղած տարիներին Հրանտ Բագրատյանն իր չորս եղաբայրներին հորդորել է չզբաղվել բիզնեսով, ինչի համար հիմա ափսոսում է:
Հարցին, թե ինչո՞ւ վարչապետ եղած ժամանակ արել է «կովի ամուսին» արտահայտությունը« Բագրատյանը տվել է հետևյալ պատասխանը։ «Այս պատմությունը առնչվում է անկախության առաջին տարիների սեփականաշնորհմանը: Երբ վարչապետ եղած ժամանակ ԱԺ ամբիոնից փորձել եմ ինձ հարց տվող պատգամավոր Խաչիկ Սաֆարյանին բացատրել, որ գյուղացիները մորթում են ոչ թե կովեր, և նրանց գլխաքանակը չի պակասել, այլ ցուլեր, պատգամավորը չի հասկացել, և ստիպված ասել եմ՝ «արու կովեր»»:
7or.am