«Pussy Riot»-ի խմբի աղջիկների դատավարության ժամանակ ձերբակալվել է Գարի Կասպարովը
Այսօր Մոսկվայի Խամովնիչեսկի դատարանը, «Փրկիչ Քրիստոսի» վանքում կատարած սկանդալային գործողության և քրիստոնեական արժեքները վարկաբեկելու համար, երկու տարվա ազատազրկման դատապարտեց «Pussy Riot»-ի խմբի աղջիկներին։
Մինչ ընթանում էր դատավարությունը, դատարանի առաջ հավաքվել էին 300-ից ավելի «Pussy Riot»-ին սատարողներ, որոնց թվում էր նաև ընդդիմադիր քաղաքական գործիչ, շախմատիստ Գարի Կասպարովը: BBC-ի հաղորդմամբ՝ ոստիկանները վերջինիս ձերբակալել և ծեծի են ենթարկել։ Նշվում է նաև, որ ձերբակալության պահին Կասպարովը դիմադրություն է ցույց տվել ոստիկաններին։ Ռուսական լրատվամիջոցները, սակայն, այդ մասին առայժմ ոչինչ չեն հաղորդում։ Նշվում է միայն, որ ձերբակալվել են տասնյակ ցուցարարներ: