Լրահոս

17.08.2012 18:31


ՀՀ մարդասիրական օգնությունն ուղևորվում է Իրան

ՀՀ մարդասիրական օգնությունն ուղևորվում է Իրան

ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել մարդասիրական օգնություն ցուցաբերել 2012 թ. օգոստոսի 11-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցած երկրաշարժից տուժած բնակչությանը։ Այդ նպատակով հատկացվել  է մոտ 37 մլն դրամ ընդհանուր արժեքով գույք` 26 000 տուփ տարբեր պահածոներ, մոտ 40 հազար լիտր խմելու ջուր, 81 վրան, որոնց մեջ տեղավորվում է շուրջ 700 մարդ, 1000 ծածկոց, 6000 սավան, 300 ներքնակ, 460 քնապարկ և բացովի 100 մահճակալ։

 

Այսօր, ժամը 19.00-ին ՀՀ կողմից մարդասիրական օգնությամբ բեռնված «ԿԱՄԱԶ» մակնիշի ավտոմեքենաները Երևանի Շիրակի 2-րդ նրբանցք 6 (Չարբախ) հասցեում գտնվող ՀՀ ԱԻՆ հատուկ փրկարարական ջոկատի մոտից կուղևորվեն Իրան։  

Այս խորագրի վերջին նյութերը