Սույն հոդվածը ՄԱՓԳՀ-ի հիմնադիր` Ֆրիտյոֆ Նանսենի կյանքի մասին պատմող վեց մասից բաղկացած հոդվածաշարից երրորդն է:
Որպես փախստականների գծով Ազգերի լիգայի Գերագույն հանձնակատար, Ֆրիտյոֆ Նանսենը նպատակամղված հետապնդվում էր իր նորարարական մոտեցումների համար` պաշտպանելու մարդկային արժանապատվությունը հակամարտությունների և տեղահանումների ժամանակ:
Հայաստանը դրա վառ ապացույցն էր:
Մինչև Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը, հայ ժողովուրդը շարունակում էր պայքարել անկախ պետություն ունենալու համար: Թեև Ազգերի լիգայի անդամները համաձայնլ էին ստանձնել նման առաքելություն և նախաձեռնությունն էլ գալիս էր նախագահ Վուդրո Վիլսոնից, այնուամենայնիվ այդ պարտավորվածությունները չկատարվցին:
Այդ ժամանակ Հայաստանը դիմակայում էր երաշտի, մալարիայի, տուբերկուլյոզի բռնկումներին և թուրքական սահմանից եկող այլ սպառնալիքների, ինչն ավելի էր դժվարացնում անընդհատ աճող փախստականներին աջակցության ապահովումը:
Փախստականների ճգնաժամը կործանար եղավ Հայաստանի համար`մոտ 1,5 միլիոն մարդկային կորուստ, հազարավոր տեղահանվածներ և քաղաքացիություն չունեցող փախստականներ, որոնք ապրում էին փախստականների ճամբարներում և մանկատներում:
Վրդովված միջազգային հանրության անտարբերությունից Նանսենը անձամբ կազմակերպեց օգնությունը հայ ժողովրդին: Նա նպատակ ուներ մեղմել փախստականների խնդիրները զարգացման իր անձնական նախաձեռնությունների միջոցով: Այդպիսի փորձ էր Հայաստանի գյուղատնտեսությանն ու սոցիալական զարգացմանն ուղղված օգնությունը`Հայաստանում ստեղծելու ծավալուն ոռոգման համակարգ: Լինելով ականատեսը 1925 թ-ին Հայաստանում տեղի ունեցող ավերածություններին, Նանսենը հետագայում գրեց ազդեցիկ մի գիրք` <<Հայաստանը և Մերձավոր Արեւելքը>>, ինչպես նաև`Հայ Դատը քարոզող բազմաթիվ հոդվածներ ու ելույթներ:
Նանսենը հույս էր ներշնչում անհապաղ օգնության կարիք ունեցող հազարավոր հայերի: Նա ներդրեց իր ողջ եռանդն ու ջանքերը հայ ժողովրդին օգնելու գործին`հասցնելով իրեն ֆիզիկական հյուծման: 1930 թվականին նա ունեցավ սրտի կաթված:
Ֆրիտյոֆ Նանսենը անձամբ կազմակերպեց ավելի քան 7000 փախստականների վերադարձը Հայաստան մինչև 1928 թվականը: Նանսենյան <<ճամփորդական փաստաթղթի>> ստեղծումը, որն իր անունով կոչվեց <<Նանսենյան անձնագիր>>, զգալիորեն օգնեց հայկական Սփյուռքին: Նանսենյան անձնագրեր ստացան շուրջ 320,000 հայ:
Թեև Հայաստանը չկարողացավ ստեղծել անկախ պետականություն մինչեւ 1991 թվականը, այնուամենայնիվ Նանսենը օգնեց հայ ժողովրդին նախապատրաստելու ազգը հետպատերազմյան համաշխարհային կարգին: Հայ հասարակությունը և Սփյուռքը չեն մոռացել Նանսենի ջանքերը փրկելու հազարավոր հայերի կյանքեր և գիտակցում են այն կարեւոր դերը, որ նա ունեցել է երկրի պատմության մեջ այդ օրհասական պահին: Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքերով` <<Նանսենը ոչ միայն փրկեց հազարավոր հայերի կյանքեր, այլև հույս ներշնչեց նրանց ապագայի հանդեպ>>:
<<Մարդկային էության ներսում չարը չի կարող հաղթել բարուն: Կա արդյոք ավելի մեծ առաքելություն, քան հավատը փրկելը, հավատը` մարդու նկատմամբ, հավատը ոչ միայն սեփական ապագայի, այլև ողջ մարդկության>>:
Ֆրիտյոֆ Նանսենի ոգին ապրում է Երևանի և Օսլոյի միջև հաստատված առանձնահատուկ հարաբերություններում, ինչի վկայությունն է նրա անունը կրող բազմաթիվ հուշարձանների եւ հանրային վայրերի գոյությունը Հայաստանում:
Ֆրիտյոֆ Նանսենի թողած ժառանգությունը շարունակում է ապրել հայերի սրտերում:
Հատուկ շնորհակալություն` Անահիտ Հայրապետյանին (ՄԱՓԳՀ Հայաստան) աջակցելու համար հոդվածի հետազոտության աշխատանքներին:
Սույն հոդվածը Ֆրիտյոֆ Նանսենի, որպես Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի, բացառիկ կյանքի և թողած արժեքավոր ժառանգության մասին պատմող վեց մասից բաղկացած հոդվածաշարից երրորդն է: Նանսենյան Փախստականների մրցանակը, որը ստեղծվել է նրա պատվին 1954թ-ին, կշնորհվի մեկ այլ հումանիստի` Ժնևում, 2012թ. հոկտեմբերի 1-ին կայանալիք արարողությանը:
Ֆրիտյոֆ Նանսենի ոգեշնչող գործունեության մասին կարդացեք ավելին հաջորդ ամիս:
Կարող եք կարդալ նաև` <<Նանսենյան անձնագրեր>> շարքից` <<Միջազգային առաջին ճամփորդություն փախստականների համար>> երկրորդ հոդվածը:
Codi Trigger, Strategic Communications Section
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք Նանսենի Փախստականների մրցանակի մասին կայքը:
Եթե ունեք հարցեր կամ դիտողություններ, խնդրում ենք դիմել Նանսենի փախստականների մրցանակի քարտուղարություն հետևյալ հասցեով` [email protected]~~HEAD=dobj.
Ֆրիտյոֆ Նանսեն` Հայ Դատի Պաշտպան

http://www.unhcr.org/pages/49c3646c461.html~~HEAD=dobj.